Գործընկերներ

 

 

Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:

 

 

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնը հիմնադրվել է 2007 թվականին: Այն նպաստում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող աղջիկների և կանանց քաղաքացիական, սոցիալ-տնտեսական, կրթական, առողջապահական և մշակութային իրավունքների իրացմանը`շահերի պաշտպանության, տեղեկատվության տարածման, իրազեկության բարձրացման և համագործակցության միջոցով:

 

 

 

«ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 12.11.2007թ-ին, որի առաքելությունն է պահպանել բնական միջավայրն ու բարելավել մարդկանց սոցիալական վիճակը՝ գործարար միջավայրի խելամիտ զարգացման և կանաչ տնտեսության սկզբունքների ներդրման միջոցով։

 

 

«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը հիմնադրվել է 2009 թվականին: Այն նպաստում է Հայաստանում կանանց տնտեսական և քաղաքական հզորացմանը փոխկապակցված տարբեր ծրագրերի միջոցով:

 

 

 

«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ը հիմնադրվել է 2008թ սեպտեմբերին Դիլիջան քաղաքում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել համայնքի զարգացմանը երիտասարդ կանանց և տղամարդկանց կարողունակությունների զարգացման ու զբաղվածության ապահովման միջոցով: