Նպատակ

ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում ծրագրի նպատակն է բարելավել  հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները:

 

Ծրագիրը կտրամադրի շուրջ 700,000 եվրո ենթադրամաշնորհներ ավելի քան 110 ՔՀԿ-ների, քաղաքացիական խմբերի և մեդիա կազմակերպությունների՝ համայնքային նախաձեռնությունների իրականացման համար, արձագանքելու արտակարգ իրավիճակներին՝ հասցեագրելով խոցելի բնակչության կարիքները,   օգտվելու կազմակերպական մոդելի նորարարությունից (բարելավելու ՔՀԿ-ների գործունեությունը և ծառայությունները՝ ուղղված խոցելի խմբերին աջակցելուն),   խթանելու ցանցերը և գործընկերությունը համատեղ գործողությունների միջոցով, իրականացնել մեդիագրագիտության գործողություններ: