Մենթորային ցիկլերի հայտերի հրավեր

Մենթորային ցիկլերի հայտերի հրավեր

«STRIVE» ծրագրի նպատակն է բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների կայունությունը, հաշվետվողականությունը և նորարարական կարողությունները՝ հնարավորություն տալով առանցքային դեր ունենալ իրազեկման բարձրացման և ժողովրդավարության ամրապնդման գործում։ 

«STRIVE»-ի շրջանակներում սկսվում է հայտերի ընդունում Հայաստանում գործող քաղաքացիական հասարակության կազմակերպություններից՝ մասնակցելու Մենթորային ցիկլերի, որոնց նպատակն է ուժեղացնել մասնակից ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունները: 

Ծրագիրը բաղկացած է երկու փուլից․

Փուլ I

Ընտրված ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցելու Կազմակերպական Մոդելների Ինովացիա (ԿՄԻ) բաղադրիչի շրջանակում իրականացվելիք Մենթորային ցիկլերի։ ԿՄԻ-ն օգնում է ՔՀԿ-ներին վերանայել և բարելավել ընթացիկ կազմակերպական ռազմավարությունները և գործառնական ու ֆինանսական մոդելները։

Մենթորային ցիկլերը կներառեն ԿՄԻ-ին վերաբերող և այլ թեմաներով դասընթացներ, ինչպես նաև կազմակերպությունների բարելավման պլանների մշակման վերաբերյալ ուղղորդումներ։ Նշված գործողությունները կիրականացվեն ՀՀ բոլոր մարզերում  և Երևան քաղաքում։ 

Փուլ II

Առաջին փուլի ընթացքում մշակված կամ լրամշակված բարելավման պլանների իրականացման նպատակով առաջին փուլի մասնակից ՔՀԿ-ների միջև կհայտարարվի դրամաշնորհային մրցույթ: Դրամաշնորհ ստացած ՔՀԿ-ները հնարավորություն կունենան իրականացնել կազմակերպական մոդելների բարելավմանն ուղղված ծրագրեր՝ 6-10 ամիս տևողությամբ։ 

Ով կարող է դիմել

Հայտարարությունը բաց է բոլոր ՔՀԿ-ների համար, որոնք անկախ են, իրավաբանորեն գրանցված և հանդիսանում են հայաստանյան ոչ-առևտրային կազմակերպություն, զերծ են կեղծիքից, կոռուպցիայից և այլ ոչ իրավական կամ հանցավոր գործունեությունից:

Ծրագրի մանրամասներ

Հայտերի ընդունման, գնահատման եւ ընտրության կարգ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2024 թ. հունվարի 30-ը ներառյալ:

Նշված ժամկետից հետո ստացված հայտերը չեն ընդունվի։

Տեխնիկական հարցերը կարող են ուղղվել info@strive4future.am էլ. հասցեով՝ մինչև 2024թ. հունվարի 26-ը ներառյալ:

Հայտերը կդիտարկի գնահատող հանձնաժողովը։ Առավելություն կտրվի նորաստեղծ կազմակերպություններին։

Դիմելու համար խնդրում ենք լրացնել հայտն այստեղ։

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագիրը համաֆինանսավորվում է Հայաստանում Եվրոպական միության կողմից, իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ չորս գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝


25 December 2023, Monday | 2249

Recent publications