«Ոչ ֆորմալ նախաձեռնող խմբերի կարողությունների զարգացում» եռօրյա դասընթաց

«Ոչ ֆորմալ նախաձեռնող խմբերի կարողությունների զարգացում» եռօրյա դասընթաց

«STRIVE» ծրագրի շրջանակներում իրականացված նախաձեռնող խմբերի կարիքների գնահատման և քարտեզագրման աշխատանքներին հաջորդող փուլի գործողությունները միտված են նախաձեռնող խմբերի հզորացմանը՝ դասընթացների կազմակերպման միջոցով։

Նախաձեռնող խմբեր են հանդիսանում հետևյալ չափանիշներին բավարարող խմբերը՝

Դասընթացային փուլի ընթացքում յուրաքանչյուր նախաձեռնող խմբից (ինչպես նախորդ փուլին՝ քարտեզագրմանը մասնակցած, այնպես էլ չմասնակցած) մինչև 3 ներկայացուցիչներ կմասնակցեն եռօրյա դասընթացների։ Դասընթացները հնարավորություն կտան անդրադառնալ ոչ ֆորմալ խմբերի քարտեզագրման ընթացքում դուրս բերված կարիքներին (ինչպիսիք են օրինակ՝ համայնքի հետ հաղորդակցում և ներգրավում, փոփոխությունների կառավարում, ոչ ֆորմալ խմբերի աշխատանքային ընթացակարգեր, ռիսկերի վերլուծություն և այլն) և ուղղորդել այդ կարիքների լուծման համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ձեռքբերմանը։

Դասընթացների մասնակիցները հնարավորություն կունենան նոր գաղափարների շուրջ ձևավորել համագործակցային խմբեր և մասնակցել դրամաշնորհային մրցույթի։ 

Դասընթացները նախատեսվում է իրականացնել հոկտեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում։

Նշված դասընթացներին մասնակցելու համար հարկավոր է գրանցվել մինչև հոկտեմբերի 22-ը այստեղ։ 

Դասընթացների մասնակցության մասին յուրաքանչյուր մասնակից կտեղեկանա հայտում նշված էլ․ հասցեի միջոցով։


19 October 2023, Thursday | 286

Recent publications