«ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն հասարակական կազմակերպության առաքելությունն է նպաստել հասարակության մտավոր, հոգևոր և ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը, ինչպես նաև գյուտարարական և ռացիոնալիզատորական մտքի ստեղծարար, ոչ ստանդարտ մտածողության զարգացմանն ու գործնական կիրառմանը:
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «ԽորանԱրդ» ինտելեկտուալ կենտրոն ՀԿ-ը ստեղծել է ամառային ճամբար տեղահանված և սոցիալապես անապահով ընտանիքների 24 երեխաների համար։ Ծրագիրը տրամադրել է առցանց և անհատական ուսուցում երեխաներին, իսկ Շիրակի մարզից 16 ուսուցիչների` ուսուցանողների ուսուցման դասընթացներ: