Ճգնաժամային արձագանքման ծրագրային բաղադրիչի շրջանակներում 2022 թվականին ենթադրամաշնորհներ են տրամադրվել հայաստանյան 24 ՔՀԿ-ների։ Ենթադրամաշնորհներն ուղղվել են համայնքների և անհատների հրատապ կարիքներին՝ մեղմելու COVID-19 համաճարակի, 2020 թվականի պատերազմի հետևանքների մարդասիրական, սոցիալական և տնտեսական հետցնցումների ազդեցությունը։