«ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամը հիմնադրվել է 2020 թվականի պատերազմից հետո։ Հիմնադրամի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել պատերազմից տուժած, տեղահանված անձանց՝ նրանց տրամադրելով կրթական, սոցիալական, հոգեբանական, մշակութային խորհրդատվություն և աջակցություն: Հիմնադրամի նպատակներից է նաև ավանդական մշակույթի կենսունակության պահպանումը և կրթամշակութային երիտասարդական ծրագրերի իրականացումը, երիտասարդության մեջ ավանդույթների սերմանումն ու մշակույթի հանրահռչակումը:
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «ԳՈՅ» մարդասիրական հիմնադրամը ստեղծել է խեցեգործության արտադրամաս՝ աշխատանքով ապահովելով Արցախից տեղահանված ութ անձանց: