«Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ (ԴՀԿ)

«Դիլիջանի համայնքային կենտրոն»  հասարակական կազմակերպության առաքելությունն է հզորացնել համայնքի ներուժը և խրախուսել ցկյանս ուսուցումը,  իրականացնել կրթական և ժամանցային ծրագրեր, կարողությունների զարգացման դասընթացներ, մշակութային միջոցառումներ, համայնքային ամենատարբեր նախագծեր՝ համայնքի կողմից՝ համայնքի համար:

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Դիլիջանի համայնքային կենտրոն» ՀԿ-ը ներգրավել է կանանց, ովքեր ստացել են բիզնեսի զարգացման հմտություններ GIZ-ի ֆինանսավորմամբ ԴՀԿ-ի կողմից իրականացվող մեկ այլ նախաձեռնության միջոցով: Ծրագրի առաջին փուլում կանայք գեներացրել են բիզնես գաղափարներ, իրականացրել SWOT վերլուծություն և մշակել բիզնես պլաններ՝ համաձայն Canvas Business մոդելի (ինչպես ուսումնասիրել շուկան, ընտրել թիրախային խմբեր և ընտրել նրանց հետ աշխատելու ուղիներ, ստեղծել գործընկերություն մշակել արժեքավոր առաջարկներ և որոշել հիմնական ռեսուրսներն ու գործողությունները):

Ծրագրի երկրորդ փուլը կանցկացվի 2-րդ տարում, որտեղ շահառուները կծանոթանան դրամական միջոցների հոսքերին և ծախսերի կառավարմանը և կներկայացնեն իրենց միկրո բիզնեսը գնահատող հանձնաժողովին` իրականացման համար ֆինանսավորում ստանալու նպատակով: