«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է Արեն Մեհրաբյանի մեծ ընտանիքի նախաձեռնությամբ, որի հիմքում ավագ որդու՝ Արենի երազանքն է. հիմնել աերոտիեզերական շարժիչների և ուղղահայաց վերելքով ու վայրէջքով թռչող Էլեկտրական սարքերի (eVTOL) մեքենաշինական արտադրություն Հայաստանում, այսպիսով հիմք դնելով հայկական տիեզերական ծրագրին:
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամն արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում վիրավորում ստացած 20 անձինք մասնակցել են ավիատիեզերական ճարտարագիտության դասընթացների, որին հաջորդել է ավիատիեզերական լաբորատորիայում աշխատանքային փորձի ձեռքբերման հնարավորություն (ավելի մեծ ծրագրի շրջանակում)։