«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ

«Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ի նպատակն է լսողության խանգարում ունեցող անձանց հաշվառումը, նրանց  սոցիալ-աշխատանքային իրավունքների և շահերի պաշտպանությունը, հասարակական կյանքին ինտեգրումը, ընդհանուր  կրթական և  մասնագիտական մակարդակի բարձրացումը, կյանքի որակի բարելավմանը նպաստող տեղեկության ապահովումն ու ընդլայնումը:

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Հայաստանի խուլերի միավորում» ՀԿ-ը Հայաստանի բոլոր տարածքներում խուլ անձանց, տրամադրել է ժեստերի լեզվի առցանց թարգմանության ծառայություն պետական ​​մարմիններ այցելելիս կամ զանգահարելիս (օրինակ՝ ոստիկանություն, առողջապահական հաստատություններ և այլն), ինչպես նաև իրականացրել է խուլ երիտասարդների քաղաքացիական կրթության և 50 խուլ անձանց համար եկամուտ ստեղծելու հմտությունների դասընթացներ։