«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նպատակն է խրախուսել և նպաստել Արմավիրի մարզի պետական, հասարակական և բիզնես սեկտորների համագործակցությանը: Կազմակերպության գործունեության հիմքում այնպիսի կարևորագույն արժեքներ են, ինչպիսիք են մասնակցությունը, թափանցիկությունը, հաշվետվողականությունը, մարդակենտրոնությունը, ներառականությունը, հավասարությունը, համագործակցությունը, պատասխանատվությունն ու նվիրումը։
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ը նախաձեռնել է համակարգչային կենտրոնի կառուցումը քաղաքապետարանի կողմից ներդրված աշխատուժով, ինչպես նաև տեխնիկական վերազինումը: Կենտրոնի նպատակն էր նպաստել սոցիալ-տնտեսական ծանր վիճակում գտնվող Արցախից Մեծամոր տեղահանված անձանց համակարգչային հմտությունների շարունակական զարգացմանը (երեխաներ, երիտասարդներ, կանայք), որը կնվազեցնի գործազրկության ռիսկերը և հնարավորություն կտա իրականացնելու նրանց կրթության իրավունքը։ Կենտրոնի մասին տեղեկատվություն է տարածվել նաև համայնքում, որի արդյունքում ներգրավվել են բազմաթիվ երեխաներ և երիտասարդներ: