«Օգնի» սոցիալական կրթական հասարակական կազմակերպության առաքելությունն է զարգացնել հոգեկան առողջության առաջադեմ լուծումներ և բիոնիկա՝ անդամահատվածների համայնքը հզորացնելու համար: Կազմակերպության սկզբունքը համապարփակ մոտեցումն է, որը կարևորում է ինչպես հոգեբանական, այնպես էլ ֆիզիկական հզորացումը՝ վերապատրաստելով և կրթելով ուսանողներին, վետերաններին և անդամահատվածներին:
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Օգնի» սոցիալական կրթական ՀԿ-ը արտադրել է 250-ից ավել պրոթեզային ծածկոցներ Հայաստանի անդամահատվածների համար՝ օգնելով նրանց զգալ ավելի ինքնավստահ և ուժեղ: