«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի նպատակն է խթանել, պաշտպանել և մշտադիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի իրականացումը Հայաստանի Հանրապետությունում։
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ը Հայաստանի բոլոր մարզերում հաշմանդամություն ունեցող 500 անձանց, այդ թվում՝ վիրավոր զինծառայողների, տրամադրել է իրավաբանական խորհրդատվություն և օգնություն, բժշկա-սոցիալական փորձաքննության ընթացքում։