«Կանաչ տերև» հասարակական կազմակերպության առաքելությունն է ՀՀ-ի տարբեր մարզերում մասնավորապես Շիրակի մարզում իրականացնել կրթամշակութային, սպորտային, բարեգործական, առողջապահական, սոցիալական և այլ ծրագրեր, նպաստել քաղաքացիական հասարակության կայացմանը, հասարակության գիտական մտքի զարգացմանը և շահերի պաշտպանությանը, խոցելի խմբերի խնդիրների լուծմանը, միջազգային փորձի և ժամանակակից տեխնոլոգիաների մեթոդոլոգիաների ներդրմանը Հայաստանում։
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Կանաչ տերև» ՀԿ-ը ագրոուսուցման և գյուղատնտեսության զարգացման հնարավորություններ է ընձեռել Արցախից տեղահանված հինգ ընտանիքների: