«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

«Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» հասարակական կազմակերպության առաքելությունն է նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը Մեղրիի տարածաշրջանում և Հայաստանում՝ ակտիվ և արդյունավետ գործունեության, հասարակության տարբեր խավերի կրթության ու մասնակցության, տարբեր կազմակերպությունների հետ համագործակցության միջոցով:

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ-ը բարելավել է 11 անապահով ընտանիքների գիտելիքներն ու հմտությունները կայուն գյուղատնտեսության (ներառյալ ոչ ավանդական գյուղատնտեսության և թափոնների կառավարման) և բիզնեսի ոլորտում՝ նրանց տրամադրելով եկամուտներ ստեղծելու համար միջոցներ: