«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նպատակն է բարելավել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակը։

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ը տրամադրել է սոցիալ-տնտեսական և հոգեբանական աջակցություն հաշմանդամություն ունեցող երեխաների մայրերին և Արցախյան պատերազմից տուժած կանանց։ Ընդհանուր թվով աջակցություն է ստացել 16 կին։