«Լիկիու երկիր» հասարակական կազմակերպության նպատակն է նպաստել տարածաշրջանի համայնքների զարգացմանը, ներհամայնքային խնդիրների լուծմանը, ապահովել տարածաշրջանի երիտասարդների և կանանց գիտելիքների, կարողությունների հմտությունների ձեռքբերմանը և երկրի քաղաքական ու տնտեսական ոլորտներում նրանց ակտիվ մասնակցությունը։
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Լիկիու երկիր» ՀԿ-ը բարելավեց Չարենցավան խոշորացված համայնքում՝ ԼՂ պատերազմից տուժած և կարիք ունեցող 13 ընտանիքների կենցաղային պայմանները։