«Ուան Վեյ Բարի» բարեգործական հասարակական կազմակերպությունն ունի առաքելություն աշխարհը դեպի լավը փոխելու մարդկային ներուժի համախմբման միջոցով: Նրանք հավատում են, որ բոլորը հնարավորություն ունեն ապրելու առողջ և լիարժեք կյանքով՝ անկախ իրենց սեռից, ռասայից, էթնիկ պատկանելությունից կամ սոցիալ-տնտեսական կարգավիճակից: Պատկերացնում են մի աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ոք ի վիճակի է օգտագործելու իր ողջ ներուժը հզորացած գիտելիքներով և հմտություններով, որոնք անհրաժեշտ են հաջողության հասնելու համար:
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Ուան Վեյ Բարի» բարեգործական ՀԿ-ը 2-ամսյա ուսումնական ծրագրի ընթացքում արցախյան պատերազմի 19 մասնակիցների հնարավորություն է տվել ձեռք բերել հյուրանոցային բիզնեսի մասին գիտելիքներ և հմտություններ։