«Արփի» ՀԿ

«Արփի» հասարակական կազմակերպության նպատակն է իրականացնել ծրագրեր և միջոցառումներ, որոնք կնպաստեն կանանց, երեխաների և ընտանիքների սոցիալական, հոգեբանական և իրավաբանական հիմնախնդիրների լուծմանը, ՀՀ ժողովրդավարական մեխանիզմների ստեղծմանն ու տարածմանը:

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Արփի» ՀԿ-ն 12 հոգու համար կազմակերպել է խոհարարության, վարսահարդարման, մատնահարդարման և դիմահարդարման դասընթացներ։ Այնուհետև մասնակիցներին հնարավորություն է տրվել մշակելու բիզնես առաջարկներ և դիմելու ֆինանսավորման՝ սեփական միկրոբիզնեսն ստեղծելու նպատակով: Այս ծրագրի հիմնական թիրախային խումբը Վանաձորում բնակվող՝ պատերազմից տուժած, զոհված զինծառայողների, պատերազմին մասնակցած զինծառայողների, ինչպես նաև ԼՂ-ից տեղահանված ընտանիքների կանայք և աղջիկներն էին։