«Շենացնենք մեր գյուղը» ՀԿ

«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության նպատակն է գյուղական  համայնքների   ակտիվացման միջոցով աջակցել Հայաստանում մարդկային զարգացմանը նպաստող քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության կայացման գործընթացներին:

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում  «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ը Զովունու մանկապարտեզի տարածքում հիմնել է նոր ջերմոց։ Ծրագրի արդյունքում խոցելի և տեղահանված 15 կանայք անցել են ոչ ֆորմալ վերապատրաստում գյուղատնտեսության ոլորտում, որի նպատակն էր օգնել նրանց աշխատանք գտնելու հարցում: Այժմ ջերմոցը մանկապարտեզին տրամադրում է օրգանական բանջարեղեն, ինչպես նաև երեխաներին տալիս է էկոկրթության հնարավորություն։