«Այբ» կրթական հիմնադրամ

«Այբ» կրթական հիմնադրամի նպատակը սովորելու գերազանցության մշակույթ ձևավորելն ու հայկական կրթության զարգացմանն աջակցելն է։ Հիմնադրամի համայնքն իր բոլոր ջանքերն ու ներդրումներն ուղղում է 21-րդ դարի մրցունակ, ստեղծարար, փոփոխությունների պատրաստ սերնդի զարգացմանը։

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Այբ» կրթական հիմնադրամն աջակցեց 90 ուսուցիչների և 313 աշակերտների Արմավիրի և Գեղարքունիքի մարզերի 52 դպրոցներից հմտանալու «Քան» հարթակի օգտագործման մեջ և օգտագործելու հարթակում տեղադրված տեսանյութերը, հոդվածները և վարժությունները բնագիտամաթեմատիկական առարկաների իրենց գիտելիքները հարստացնելու, դպրոցական ծրագրին զուգահեռ համապատասխան թեմաների վերաբերյալ հետաքրքիր բացատրությունները լսելու և ձեռք բերված գիտելիքները ստուգելու համար։