«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ

«Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց հասարակական կազմակերպության առաքելությունն է՝ նպաստել Լոռու մարզում հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների լիակատար իրացմանը և նրանց լիարժեք մասնակցությանը հասարակական կյանքին:

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ» հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ-ը կազմակերպել է անհատական հիգիենայի դասընթացներ՝ հատուկ հարմարեցված հաշմանդամություն ունեցող 21 անձանց համար, ինչպես նաև մշակել է, տպագրել և լայնորեն տարածել անձնական հիգիենայի վերաբերյալ ձեռնարկ: Բացի այդ, վերանորոգման աշխատանքներ է իրականացրել հաշմանդամություն ունեցող յոթ անձանց բնակարաններում՝ մատչելիությունը բարելավելու նպատակով: