«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության առաքելությունն է պաշտպանել անապահով տեղացի և փախստական տարեցների, կանանց, երիտասարդների, հաշմանդամություն ունեցող անձանց և այլ խոցելի խմբերի շահերը և մարդու հիմնարար իրավունքները՝ նպաստելով նրանց կյանքի որակի բարելավմանը։
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ տեղահանված և խոցելի երեխաներին տրամադրել է կանոնավոր հոգեսոցիալական և կրթական աջակցություն, ինչպես նաև բարելավել է ծնողների բարեկեցությունը հոգեսոցիալական աջակցության և դրական ծնողական գործունեության միջոցով: