«Երիտասարդ ծրագրավորողներ» հասարակական կազմակերպության գործունեության նպատակն ու խնդիրներն են` 1. Նպաստել ՏՏ ոլորտում երիտասարդ մասնագետների գիտելիքների խորացմանն ու ընդլայնմանը, նոր գաղափարների ու մտքերի իրականացմանը: 2. Աջակցել գիտության և տեխնիկայի նվաճումների, միջազգային ՏՏ փորձի ներդրմանը ՀՀ-ում։ 3. Նպաստել հայաստանյան և արտասահմանյան երիտասարդ մասնագետների փորձի փոխանակման ծրագրերի զարգացմանը: 4. Աջակցել ՏՏ բնագավառում միջազգային գիտական կապերի ստեղծմանը և զարգացմանը։ 5. Ստեղծել կապեր ՏՏ ոլորտի և այլ ոլորտների շահագրգիռ բոլոր կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հետ` նրանց միջև հաստատելով սերտ համագործակցություն:
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Երիտասարդ ծրագրավորողներ» ՀԿ-ը Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների և դժվարին իրավիճակներում հայտնված պատերազմի զոհերի 16-18 տարեկան 100 երեխաներին տրամադրել է որակական ծրագրավորման տարրական հմտություններ: Ծրագրի մասնակիցներն ընդգրկվել են Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից։