«Սյունիքի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման գրասենյակ» ՀԿ

«Սյունիքի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման գրասենյակ» հասարակական կազմակերպության նպատակն է զարգացնել զբոսաշրջությունը Սյունիքում։

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Սյունիքի տարածաշրջանի զբոսաշրջության զարգացման գրասենյակ» ՀԿ-ը Գորիս համայնքում հիմնվել է թերապիայի կենտրոն Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաների համար: Տարածաշրջանի ավելի քան 50 կարիքավոր երեխաների հետ անցկացվել են հելիոթերապևտիկ-շնչառական պրոցեդուրաներ, վարժություններ և տրամադրվել է հոգեբանական աջակցություն: