«Միավորող կամուրջ» սոցիալական հասարակական կազմակերպությունն ստեղծվել է 2019 թվականին և գործում է ՀՀ Արագածոտնի մարզի Օշական գյուղում։ Կազմակերպության նպատակն է ՀՀ ողջ տարածքում աջակցել 12+ տարիքի երիտասարդների կրթվածության և տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը, ստեղծել հնարավորություններ մարզաբնակ երիտասարդների համար՝ խթանելով նրանց մասնակցության աճին, իրականացնել երիտասարդների կարիքից ու հետաքրքրությունից բխող որակյալ երիտասարդական աշխատանք։
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Կազմակերպական մոդելների ինովացիա» բաղադրիչի շրջանակներում «Միավորող կամուրջը» նպատակ ունի․