«ԴԵՀԿ» ՀԿ
«Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2008 թվականին ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում։ Կազմակերպության առաքելությունն է նպաստել համայնքի զարգացմանը երիտասարդ կանանց և տղամարդկանց կարողունակությունների զարգացման ու զբաղվածության ապահովման միջոցով:
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Կազմակերպական մոդելների ինովացիա» բաղադրիչի շրջանակներում «ԴԵՀԿ» ՀԿ նպատակ ունի
- Մշակել և կիրառել երիտասարդների հետ խմբով կամ անհատապես աշխատելու նոր հայեցակարգ՝ Երիտասարդության դրական զարգացման (PYD) մոդելի և գործիքների կիրառմամբ:
- Մշակել ռազմավարական ծրագիր և նոր հայեցակարգի համաձայն իրականացնել «ԴԵՀԿ» կանոնադրության պահանջները:
- Ներգրավել փորձագետների նոր հայեցակարգը մշակելու և կիրառելու համար:
- Մշակել երիտասարդների ներառման և երիտասարդների հետ աշխատանքի կանոնակարգեր և ընթացակարգեր,
- Մշակել մեթոդաբանություն և գործիքներ՝ նախագծերում երիտասարդակենտրոն մոտեցման նախնական գնահատման համար: