«Արփի» հասարակական կազմակերպության նպատակն է իրականացնել ծրագրեր և միջոցառումներ, որոնք կնպաստեն կանանց, երեխաների և ընտանիքների սոցիալական, հոգեբանական և իրավաբանական հիմնախնդիրների լուծմանը, ՀՀ ժողովրդավարական մեխանիզմների ստեղծմանն ու տարածմանը:
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Ճգնաժամային արձագանք» բաղադրիչի շրջանակներում 2023 թվականին «Արփի» ՀԿ-ն իրականացրեց «Կայուն տնտեսական աջակցություն Լեռնային Ղարաբաղից տեղահանված ընտանիքներին» ծրագիրը Լոռու մարզում։ Ծրագրի շրջանակներում Վանաձոր համայնքում գտնվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված 28 ընտանիքներին զգալի օգնություն է տրամադրվել: Այս ընտանիքները ստացել են անհրաժեշտ ապրանքներ, գործիքներ և պարագաներ, այդ թվում՝ կարի մեքենաներ, վարսահարդարման սարքավորումներ, վառարաններ և ընտանի կենդանիներ, ինչը նրանց հնարավորություն է տվել սկսել կամ ընդլայնել փոքր բիզնես: Աջակցությունը թույլ է տվել այս ընտանիքներին ապահովել իրենց ֆինանսական կայունությունը՝ սեփական ջանքերով բավարարելով իրենց առօրյա կարիքները և հոգալով ապագա ծախսերը: Շահառուների արձագանքները ցույց են տվել բարձր գոհունակություն, շատերը երախտագիտություն են հայտնել իրենց տնտեսական հնարավորությունները բարելավող գործիքների և ռեսուրսների համար: