«Հայ մայրեր» բարեգործական ՀԿ

«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության նպատակն է բարելավել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաների ու նրանց ընտանիքների կյանքի որակը։

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Ճգնաժամային արձագանք» բաղադրիչի շրջանակներում 2023 թվականին «Հայ մայրեր» բարեգործական ՀԿ-ը Արարատի մարզի 10՝ Արցախից բռնի տեղահանված կանանց ցուցաբերել է սոցիալ-տնտեսական և հոգեբանական աջակցություն։ Սա իրականացվել է մասնագիտական ​​զարգացման դասընթացների և անհրաժեշտ գործիքների տրամադրման միջոցով, ինչը, վերջին հաշվով, նպաստել է այդ կանանց սոցիալ-տնտեսական կայունությանը։