Առաջնորդության հմտություններ. Դասընթացավարների վերապատրաստման հնգօրյա դասընթացի (ToT) մասնակիցների հավաքագրման կանչ
03 Ապրիլի 2025, Հինգշաբթի |
.png)
Ծառայություն մատուցողը՝ Փորձագետ (անհատ կամ թիմ)
Աշխատանքի բնույթը՝ Առաջնորդության հմտությունների ուսուցումը երիտասարդների, կամավորների և ակտիվ քաղաքացիների համար նպատակ ունի հնարավորություն ընձեռել քաղաքացիներին ձեռք բերել առաջնորդության և համայնքի մոբիլիզացման հմտություններ և համայնքային նախաձեռնությունների միջոցով բարելավելու սոցիալական ազդեցությունը։ Փորձագետը պետք է մշակի առաջնորդության վերաբերյալ ստորև նշված թեմաներով մոդուլներ և դրանց հիման վրա կազմի էլեկտրոնային դասընթաց, անցկացնի դասընթացավարի վերապատրաստում և համապատասխանաբար տրամադրի եռամսյա քոուչինգ:
Վայրը՝ ՀՀ մարզեր, Երևան
Ծրագիրը՝ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE»)
Հաշվետու է՝ «STRIVE» ծրագրի ղեկավարին
Աշխատանքների իրականացման տևողություն՝ 4 ամիս
Ակնկալվող սկիզբ՝ 2024թ. դեկտեմբեր
Դիմելու վերջնաժամկետ՝ 2024 թ. նոյեմբերի 29
1.1․ «STRIVE» ծրագրի ընդհանուր նկարագիրը
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի համար. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագիրը նպատակ ունի բարելավելու Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները: Ծրագիրն իր մեջ ներառում է տարբեր բաղադրիչներ, ինչպիսիք են ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների բարելավում, նպատակային ֆինանսական աջակցություն, ոչ ֆորմալ խմբերի կողմից սոցիալական ինովացիոն ծրագրերի իրականացում, ՔՀԿ-ների միջև ցանցերի և համագործակցության ուժեղացում, կամավորության խթանում:
1.2․ Աշխատանքի նկարագիրը
Ա․ Մշակել առաջնորդության վերաբերյալ ուսումնական ծրագիր և մոդուլ՝ ներառելով, սակայն չսահմանափակվելով հետևյալ թեմաներով.
Բ․ Մշակված մոդուլների հիման վրա ստեղծել առաջնորդության և սոցիալական ազդեցության սկզբունքների վերաբերյալ էլեկտրոնային դասընթաց։ Առաջարկել հարթակ դասընթացը տեղադրելու համար և համապատասխանեցնել դասընթացը հարթակի պահանջներին (անհրաժեշտության դեպքում ներգրավելով էլեկտրոնային դասընթացներ մշակող մասնագետի)։ Հարթակի վերջնական ընտրությունը կիրականացվի «STRIVE» թիմի ներգրավվածությամբ:
Գ․ Անցկացնել դասընթացավարների հնգօրյա վերապատրաստում (ToT) 11 երիտասարդների/կամավորների/ակտիվ քաղաքացիների համար։ Վերապատրաստումը նաև կներառի առցանց քոուչինգ և անհատական աջակցություն 3 ամսվա ընթացքում՝ օժանդակելու կամավորների ներգրավվածությանը, նոր կապերի հաստատման հնարավորություններին և հմտությունների կիրառմանը։
Դ․ Աջակցել վերապատրաստված անձանց հավաքագրելու 132 երիտասարդների առաջնորդության էլեկտրոնային դասընթացը, անցանց վերապատրաստման դասընթացը և քոուչինգն անցնելու նպատակով:
Ե․ Տրամադրել վերջնական փաթեթը՝ էլեկտրոնային դասընթացը և մոդուլները (հայերեն, էլեկտրոնային տարբերակ, որը կներառի նաև լրացուցիչ նյութեր և հղումներ ռուսերեն/անգլերեն ուսուցման համար):
Ծանուցում․ Վերապատրաստումները կանցկացվեն ոչ ֆորմալ կրթության սկզբունքների և գործիքների հիման վրա՝ պահպանելով ամբողջական մոտեցումը, ապահովելով ուսուցողակենտրոն, հարմարեցված և մասնակցային լինելը: Անցանց վերապատրաստումը կառաջարկի ինտերակտիվ սեսիաներ, ինչպիսիք են թիմերի կառուցման վարժություններ, աշխատանքային հանդիպումներ, խմբային աշխատանքներ, վերլուծելու (reflection) սեսիաներ, դեպքի ուսումնասիրում, սիմուլյացիոն խաղեր և ուսուցման սեսիաներ, որոնք օգտագործում են մասնակիցների առկա ռեսուրսները (օրինակ․ Բաց տարածքի տեխնոլոգիա): Մշակված էլեկտրոնային դասընթացը և մոդուլները հասանելի կլինեն նաև հաշմանդամություն ունեցող անձանց։
2. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ/ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
I. Պայմանագրի կնքման օրվանից 15 օր անց. Նախնական հաշվետվություն՝ ժամանակացույց, աշխատանքային պլան, շահառուների, գործընկերների ցանկ (Պայմանագրի ընդհանուր գումարի 20%-ի վճարում)
II. Պայմանագրի կնքման օրվանից 2 ամիս անց. Մշակված ուսումնական ծրագիր և մոդուլ էլեկտրոնային դասընթացի հաշվետվություն, էլեկտրոնային դասընթացի հարթակ (Պայմանագրի ընդհանուր գումարի 30% վճարում)
III. Պայմանագրի կնքման օրվանից 2,5 ամիս անց. Էլեկտրոնային դասընթացի ադապտացում և հնգօրյա վերապատրաստումների անցկացում (Պայմանագրի ընդհանուր գումարի 30% վճարում)
IV. Պայմանագրի կնքման օրվանից 3,5 ամիս անց. Քոուչինգ և վերապատրաստվածների աջակցություն երիտասարդների հավաքագրման և վերապատրաստման համար (Պայմանագրի ընդհանուր գումարի 10% վճարում)
V. Պայմանագրի կնքման օրվանից 4 ամիս անց. Վերջնական փաթեթի և հաշվետվության ներկայացում (Պայմանագրի ընդհանուր գումարի 10% վճարում)
Ծանոթություն․ Նախատեսված աշխատանքի վճարումը կկատարվի հաշվետվության հանձնման ընդունման ակտը ստորագրելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում։
3.1․ Պահանջվող որակավորումները և հմտությունները
3.2․ Դիմելու համար պահանջվող փաստաթղթեր
3.3․ Դիմելու համար պահանջվող փաստաթղթեր
Հայտադիմումներն ուղարկելու համար սեղմեք այստեղ։
Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ։