Կամավորության Time-bank հարթակի ստեղծման և գործարկման մրցույթ

Կամավորության Time-bank հարթակի ստեղծման և գործարկման մրցույթ

Ծառայություն մատուցողը՝ Քաղաքացիական հասարակության կազմակերպություն (ՔՀԿ)

Ծառայության բնույթը՝  Time-bank կամավորական հարթակի ստեղծում և գործարկում

Վայրը՝  Հայաստանի Հանրապետություն

Ծրագիրը՝ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի համար. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում»

Հաշվետու է՝ «STRIVE» ծրագրի ղեկավարին

Ծարայության մատուցման տևողություն՝ 4 ամիս,

Ակնկալվող սկիզբը՝ 2025 թվականի մարտ ամիս

Դիմելու վերջնաժամկետ՝ 2025թ. փետրվարի 28

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում ՆԵՖ Բելգիան և գործընկերները հայտարարում են ծառայությունների մատուցման մրցույթ կամավորության time-bank (ժամանակի բանկ) հարթակի և համապատասխան հեռախոսային հավելվածի ստեղծման կամ արդեն իսկ եղած նմանատիպ հարթակի և հավելվածի բարելավման վերաբերյալ։

Կամավորության ժամանակի բանկ հարթակի նկարագրությունը․

Կամավորության ժամանակի բանկ հարթակի նպատակն է ստեղծել կենտրոնացված առցանց հարթակ, որը Հայաստանում քաղաքացիական հասարակության կազմակերպություններին (ՔՀԿ) և այլ ոչ առևտրային կառույցներին հնարավորություն կտա արդյունավետ կառավարելու կամավորական ռեսուրսները, վավերացնելու կամավորների ուսուցումը և գնահատելու կամավորների աշխատանքը:

Կամավորության ժամանակի բանկ հարթակը կտրամադրի գործիքներ և ռեսուրսներ՝ բարելավելու կամավորական ծրագրերի կառավարումը, խթանելու նոր նախաձեռնությունների իրականացումը, ստեղծելու հավաստագրեր և գնահատելու կամավորական աշխատանքի ընթացքում ձեռք բերված գիտելիքն ու փորձը: Ծրագրի նպատակն է կամավոր աշխատանքը դարձնել ավելի պրոֆեսիոնալ, մոտիվացնել կամավորներին և օժանդակել կազմակերպություններին մասնավորապես ՔՀԿ-ներին՝ կամավոր աշխատանքն առավել արդյունավետ կառավարելու համար։

Հարթակին ներկայացվող ֆունկցիոնալ պահանջներն են․

Հիմնական պահանջներ․

1. Կամավորության կառավարման վերաբերյալ գործիքներ և ռեսուրսներ

Հարթակը կապահովի «STRIVE» ծրագրի շրջանակներում արդեն մշակված գործիքների, ձևանմուշների և ուղեցույցների բաց հասանելի շտեմարան, որը կազմակերպությունները և կամավորները կարող են օգտագործել կամավորական ծրագրերը կառավարելու, ստանդարտացնելու և բարելավելու համար: Յուրաքանչյուր կատեգորիա կպարունակի բովանդակության տարբեր տեսակներ, ներառյալ փաստաթղթեր, ձևաթղթեր (ներբեռնվող PDF կամ Word ձևաչափով) ուսուցողական տեսանյութեր և սահիկաշարեր:

Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.

Ա․  Օգտահաշիվների ստեղծման հնարավորություն (կամավորների և կազմակերպությունների)

Բ․ Տեղեկության որոնման և ֆիլտրման հնարավորություն

Դ․ Հարմարեցվող տիպօրինակներ

Ե․ Ռեսուրսների օգտագործման վերլուծություն

Զ․ Կամավորների և կազմակերպությունների միջև հաղորդակցության և գնահատման հնարավորություն։

2. Կամավոր աշխատանքի հայտարարություններ

Այս բաժինը հնարավորություն կտա կազմակերպություններին տեղադրելու և կառավարելու կամավոր աշխատանքի մասին հայտարարություններ, իսկ կամավորների համար կծառայի որպես կենտրոնացված տարածք՝ գտնելու իրենց հմտություններին և հետաքրքրություններին համապատասխան կամավոր աշխատանքի հնարավորություններ:

Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.

Ա․ Կազմակերպությունների համար կամավոր աշխատանքի հրապարակման հնարավորություն

Բ․ Կամավորների հայտադիմումների կառավարում

Գ․ Կամավորների համար տեղեկություն որոնելու և ֆիլտրելու հնարավորություն

Դ․ Աշխատանքի հրապարակման ժամկետի ավարտ և արխիվացում

Ե․ Հայտարարությունների առաջնահերթության սահմանման հնարավորություն (օր․՝ Շտապ)

Զ․ Կամավորների կողմից հայտ ներկայացնելու և ծանուցումների ստացման հնարավորություն

Է․ Կազմակերպությունների և ադմինիստրատորի վերլուծական վահանակ։

3. Հավաստագրում

Այս ֆունկցիան կազմակերպություններին հնարավորություն կտա ստեղծելու և հաստատելու էլեկտրոնային հավաստագրեր, որոնք կհավաստեն կամավորի կատարած աշխատանքը: Հավաստագրերը կներառեն տեղեկություն ձեռք բերված հմտությունների, աշխատած ժամերի և ծրագրի ազդեցության մասին՝ օգնելով կամավորներին կազմել իրենց ռեզյումեն և այդ կերպ բարձրացնել կամավոր աշխատանքի մոտիվացիան:

Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.

Ա․ Կամավորական աշխատաժամանակի ներմուծման, հաստատման ու հաշվարկման հնարավորություն

Բ․ Ավտոմատացված վկայականի ստեղծում

Գ․ Թվային ստորագրություն և վավերացում

Դ․ Կամավորների և կազմակերպությունների օգտահաշիվներում վկայականներն արտացոլելու հնարավորություն

Ե․ Ներբեռնման և տարածման հնարավորություն

4.    Ուսուցման արդյունքների վավերացում (ընտրովի)

Այս բաժինը ՔՀԿ-ներին կտրամադրի գործիքներ վավերացնելու և փաստաթղթավորելու այն հմտությունները, կարողությունները և գիտելիքները, որոնք կամավորները ձեռք են բերում իրենց աշխատանքի ընթացքում: Գնահատման, հավանության, ինտերակտիվ ուսուցման և մանրամասն հաշվետվողականության գործիքների ինտեգրման միջոցով այս գործառույթը նպաստում է կամավորների շարունակական աճին և վստահելիություն է հաղորդում նրանց աշխատանքին։

Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.

Ա․ Հմտությունների և կարողությունների ցանկ

Բ․ Ուսուցման արդյունքների գնահատում

Գ․ Փուլային թվային կրծքանշաններ

Դ․ Ինտերակտիվ ուսուցման գործիքներ

Ե․ Հաստատում և հավանություն

Զ․ Ուսուցման արդյունքների մասին հաշվետվության գեներացում

Է․ Կազմակերպությունների համար կամավորի ուսուցման ազդեցության վերաբերյալ վերլուծություն։

5.    Կամավորի անհատական օգտահաշիվ

Այս բաժնի նպատակն է անհատ կամավորներին տրամադրել անձնական օգտահաշիվ, որտեղ նրանք կարող են կառավարել իրենց կամավորական գործունեությունը, հետևել իրենց առաջընթացին և ցուցադրել իրենց կողմից տրամադրված աջակցությունները: Օգտահաշիվը հնարավորություն կտա կամավորին ընդլայնելու իր փորձը՝ հնարավորություն տալով անհատականացված տեսանելիություն ձեռքբերումների, հմտությունների և հնարավորությունների մասով:

Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.

Ա․ Կամավորի պրոֆիլ

Բ․ Ուսուցման և հավաստագրման վահանակ

Գ․ Հավաստագրման կառավարում

Դ․ Կամավորական հնարավորությունների կառավարում

Ե․ Վերլուծություն և եզրակացություններ

Զ․Ծանուցումներ ստանալու և կազմակերպությունների հետ հաղորդակցման հնարավորություն

Է․ Կամավորական աշխատաժամանակի գրանցման հարթակ

Ը․ Կազմակերպություններին գնահատելու և մեկնաբանություն թողնելու հնարավորություն

Թ․ Անվտանգություն և գաղտնիություն։

6.    Կազմակերպության օգտահաշիվ

Այս բաժինը կազմակերպություններին տրամադրում է կամավորական ծրագրերի կառավարման, կամավորների ներդրումների վավերացման և ընդհանուր ազդեցությունը գնահատելու համար կենտրոնացված աշխատանքային տարածք: Օգտահաշիվը նպաստում է կամավորների արդյունավետ կառավարմանը և բարձրացնում կազմակերպության կարողությունը՝ արդյունավետորեն ներգրավելու կամավորներին:

Այս բաժնի առանցքային բաղադրիչներն են.

Ա․ Կազմակերպության պրոֆիլ

Բ․ Կամավորական ծրագրի կառավարման վահանակ

Գ․ Ռեսուրսների և նյութերի շտեմարան

Դ․ Հավաստագրման և հաստատման գործիքներ

Ե․Կամավորների աշխատաժամանակի հաշվարկի համակարգ հաստատման հնարավորությամբ

Զ․ Հաշվետվությունների և վերլուծությունների վահանակ

Է․ Ծանուցումների և նախապատվությունների կարգավորվող հարթակ

Ը․ Կամավորների հետ հաղորդակցման հնարավորություն

Թ․ Կամավորների  աշխատանքը գնահատելու և մեկնաբանություն թողնելու հնարավորություն 

Ժ․ Անվտանգություն և տվյալների գաղտնիություն։

7.    Այլ ոչ-ֆունկցիոնալ պահանջներ

Ակնկալվում է ստանալ հայտատուից։

Հարթակը պետք է լինի հայերեն և ունենա հասանելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար (օր․՝ W3C մատչելիության ստանդարտներ, contrast ratio, screen reader-ների աջակցություն և այլն)։

Մտավոր սեփականության իրավունքներ

Նախագիծը ԱՊԱՀՈՎՈՒՄ է մտավոր սեփականության իրավունքները՝ ցանկացած ձևաչափով ստեղծված բոլոր նյութերի համար:

Յուրաքանչյուր հայտատու ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլում պետք է կիրառի «Մի վնասիր»* մոտեցումը` սկսած շահառուների կարիքների նույնականացումից մինչև նախագծում, իրականացում, ծախսարդյունավետություն և կայունություն:

«Մի՛ վնասիր» մոտեցումը ապահովում է, որ մարդասիրական և/կամ զարգացման օժանդակություն իրականացնող կազմակերպությունը նվազագույնի հասցնի վնասը և առավելագույնի հասցնի իր միջամտության դրական ազդեցությունը: Սույն հնարավորության առումով դիմողներից պահանջվում է տրամադրել կոնֆլիկտի զգայունության վերլուծություն այն համատեքստում, որում տեղի է ունենում առաջարկվող միջամտությունը/ծրագիրը, այդ թվում նաև մանրամասներ այն մասին, թե ինչպես է միջամտություն իրականացնողը(ները) կանխելու կամ մեղմելու միջամտության հնարավոր չծրագրված բացասական ազդեցությունը:

ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Յուրաքանչյուր ՔՀԿ կարող է ներկայացնել միայն մեկ ծրագիր-առաջարկ, իսկ կոնսորցիումով դիմելու պարագայում՝ ՔՀԿ-ն կարող է ներգրավվել միայն մեկ կոնսորցիումում:

Առաջարկը պետք է ներառի, բայց չսահմանափակվի հետևյալով.

Ընտրության չափանիշներ.

Առաջարկները պետք է լինեն կենսունակ, նորարարական, ներառական, ազդեցիկ, կայուն և ծախսարդյունավետ:

Հայտը պետք է ներկայացվի հայերեն կամ անգլերեն։

Խնդրում ենք հայտն ուղարկել Նիյր Իսթ Ֆաունդեյշնի կարիերայի էջին՝ սեղմելով այստեղ։   

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է՝ 2025 թ․ փետրվարի 28-ը, ժամը՝ 18:00 (Երևանի ժամանակով):

Ուշացած հայտերը չեն ընդունվի։

Տեխնիկական բնույթի բոլոր հարցերը կարող եք ուղարկել info@strive4future.am հասցեով՝ մինչև 2025թ. փետրվարի 25-ը:

Նշում.

Ծրագրի մասին․ «STRIVE» ծրագիրը նպատակ ունի բարելավել  հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացնում է NEF Բելգիան՝ գործընկերությամբ՝ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի:


10 Փետրվարի 2025, Երկուշաբթի | 1551

Վերջին հրապարակումները