«Արտակարգ ալիք» տեղեկատվական հասարակական կազմակերպությունն իրազեկում է մարդկանց իրենց սպառնացող արտակարգ իրավիճակների ու ռիսկերի, կառավարման մարմինների պլանների ու ծրագրերի, բնակչության վարքականոնների մասին` հեռուստատեսության, ռադիոյի, տպագիր մամուլի և այլ միջոցներով՝ տրամադրելով հավաստի, շարունակական, անհրաժեշտ ու օգտակար տեղեկություններ` նպատակ ունենալով բարձրացնել բնակչության իրազեկվածությունն ու պատրաստվածությունը, իսկ ճգնաժամերի ժամանակ բացառել խուճապի առաջացումը:
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Արտակարգ ալիք» տեղեկատվական ՀԿ-ը նախաձեռնել է երկու հեռուստահաղորդում (Տավուշում աշխատող հոգեբանների համագործակցությամբ) պատերազմի հետևանքով առաջացած հոգեբանական խնդիրների, հետտրավմատիկ սթրեսային խանգարումների, հոգեկան առողջության հետ կապված խնդիրների լուծման ուղիների, հոգեբանական առաջին օգնության և այլ խնդիրների մասին: Հոգեբանների և հոգեբույժների շփումների միջոցով ծրագիրը բացահայտեց անվճար հոգեբանական խորհրդատվական ծառայություններ և մատակարարներ, որոնք հասանելի են տարածաշրջանում պատերազմից տուժած մարդկանց աջակցելու համար:
«Տավուշ Մեդիա»-ի կազմակերպած հանդիպումների արդյունքում ծրագիրը tavushmedia.am կայքում ստեղծեց հարթակ՝ մարզային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերին աջակցելու մասին: Արդյունքում աջակցող կազմակերպություններին հարթակի միջոցով հայտերի քանակն աճել է 20%-ով։