«ԱՐԿ» բնապահպանական ՀԿ

«ԱՐԿ»  բնապահպանական հասարակական կազմակերպությունը ձգտում է հանդես գալ որպես տարածաշրջանի բնապահպանական մի շարք խնդիրների տեղական լուծումների մշակման և իրականացման կենտրոնական կետ: Այն նվիրված է հարավային Հայաստանը որպես հարուստ մշակութային և բնական ժառանգությամբ լի էկոտուրիզմի ուղղություն խթանելուն՝ միաժամանակ ապահովելով, որ տարածաշրջանը և տեղական գյուղական համայնքներն ուղղակիորեն և անուղղակիորեն ստանան տնտեսական օգուտներ, պահպանելով բնական լանդշաֆտը: Կազմակերպությունը համագործակցում է այլ բնապահպանական կազմակերպությունների հետ՝ լավագույն փորձը կիսելու և համազգային էկոտուրիզմը զարգացնելու նպատակով:

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ը նպաստեց Կապանի գյուղերում բնակվող տեղահանված ընտանիքների դիմադրողականության բարձրացմանը՝ տրամադրելով գիտելիքներ և խորհրդատվություն նոր կլիմայական պայմաններում գյուղատնտեսության և ագրոտուրիզմի վերաբերյալ, ինչպես նաև բարելավելով կենսապայմանները՝ ապահովելով տնային տնտեսություններին զգեստապահարաններով և լվացքի մեքենաներով: Ծրագրի անմիջական շահառուներն էին Լեռնային Ղարաբաղից Կապանի գյուղեր վերաբնակեցված 10 ընտանիքներ։