«Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ

«Տարոն» երիտասարդական զարգացման հասարակական կազմակերպության առաքելությունն է համայնքային զարգացումը, կանանց և երիտասարդների հզորացումը և սոցիալական ձեռնարկատիրության միջոցով աշխատատեղերի ապահովումը։ 

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Տարոն» երիտասարդական զարգացման ՀԿ կողմից իրականացրած ծրագիրը նպաստեց ավանդական գյուղատնտեսությունից դեպի ավելի ինտենսիվ գյուղատնտեսության անցմանը` խթանելով ծախսարդյունավետ, բարձրորակ կերերի արտադրությունը: Այն ոչ միայն զբաղվածության հնարավորություններ ստեղծեց, այլև մեծացրեց անասնապահության եկամտաբերությունը:

Ծրագիրն ընդգրկել է Ներքին Խնձորեսկի 38 տնային տնտեսություններից 34-ը, որոնք զբաղվում են անասնապահությամբ և արոտավայրերի հասանելիություն չունեն: