ՄԻՏՔ

«ՄԻՏՔ» կրթական-երիտասարդական նախաձեռնություն հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 2018 թվականին և գործում է ՀՀ Արմավիրի մարզի Արմավիր և Վաղարշապատ համայնքներում։ Կազմակերպության նպատակներն են խթանել երիտասարդների տնտեսական ակտիվությունը և ձևավորել քաղաքացիական բարձր գիտակցություն, նպաստել համայնքների արդյունավետ կառավարմանը և զարգացմանը՝ խթանելով տեղական ժողովրդավարությունը, աջակցել երիտասարդների, երիտասարդական նախաձեռնությունների և երիտասարդական ՔՀԿ-ների հզորացմանը՝ կարողությունների բարելավմամբ և կայուն գործընկերությամբ, խթանել ժողովրդավարական արժեքների և մեխանիզմների տարածումը Հայաստանում:

«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Կազմակերպական մոդելների ինովացիա» բաղադրիչի շրջանակներում «ՄԻՏՔ» ՀԿ նպատակ ունի նպաստել Արմավիրի մարզի կանանց ու երիտասարդների աշխատունակության բարձրացմանը՝ աջակցելով նրանց նոր մասնագիտական կրթություն ստանալուն և կարիերայի աճին։

Այս նպատակին հասնելու համար նախատեսվում են հետևյալ ամփոփ գործողությունները․