«Իմփաքթ Հաբ Երևանը» հիմնադրվել է 2015 թվականին և գործում է Երևանում, Սյունիքում, Կոտայքում, Շիրակում և Տավուշում։ Կազմակերպության նպատակն է զարգացնել սոցիալական նորարարության և սոցիալական ձեռներեցության էկոհամակարգը Հայաստանում։ Շահառուները հանդիսանում են սոցիալական ձեռներեցները, նորարար սկսնակ ձեռներեցները և ՓՄՁ-ները, հեռավար աշխատող մասնագետները։
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Ճգնաժամային արձագանք» բաղադրիչի շրջանակներում 2023 թվականին «Իմփաքթ Հաբ Երևան»-ը Երևանում, Արագածոտնի և Կոտայքի մարզերում իրականացրեց «ՍԼԱՑՔ» (WESL) ծրագիրը՝ զգալի առաջընթաց գրանցելով մասնակիցների տնտեսական անկախության և ընդհանուր բարեկեցության բարձրացման գործում: Ոլորտային դասընթացների, փափուկ հմտությունների վարպետության դասերի և հոգեկան առողջության աջակցության նախաձեռնությունների միջոցով 50 կին ձեռք բերեց կայուն կենսապահովման ուղիներ փնտրելու համար անհրաժեշտ հմտություններ և վստահություն: Հարկ է նշել, որ 18 կին մասնակցել է, 13-ը՝ կարի և դիզայնի դասընթացների, իսկ սննդի պատրաստման և վաճառքի դասընթացների մասնակցեց 19 կին: Բացի այդ, անցկացվել են սննդի և տեքստիլ արդյունաբերությանը հարմարեցված խորացված ձեռներեցության վարպետության դասեր, որոնք ուղեկցվել են մասնակիցների երեխաների համար հոգեկան առողջության աջակցության դասընթացներով և արվեստի թերապիայով՝ համալիր մոտեցմամբ խթանելով հզորացումը: Ծրագիրը նաև ցանցային հնարավորություններ է ընձեռել, ինչպիսին է Հայ կանանց միջազգային ասոցիացիայի (AIWA) սիմպոզիումը, որը մասնակիցներին հնարավորություն է տվել կիսվել անձնական հաջողության պատմություններով և հաստատել կարևոր կապեր: