«Շենացնենք մեր գյուղը» հասարակական կազմակերպության նպատակն է գյուղական համայնքների ակտիվացման միջոցով աջակցել Հայաստանում մարդկային զարգացմանը նպաստող քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական պետության կայացման գործընթացներին:
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի «Ճգնաժամային արձագանք» բաղադրիչի շրջանակներում «Շենացնենք մեր գյուղը» ՀԿ-ը 2023 թվականին Կոտայքի մարզում իրականացրեց «Ամոքիչ արհեստանոց» ծրագիրը՝ հաջողությամբ աջակցելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 10 ընտանիքների երիտասարդ կանանց և աղջիկներին: Ծրագրի միջոցով շահառուները ձեռք բերեցին կար ու ձևի նոր մասնագիտական հմտություններ, ինչը նրանց հնարավորություն տվեց լրացուցիչ եկամուտ ստեղծելու իրենց ընտանիքների համար: Ծրագիրը ներառում էր ինչպես տեսական, այնպես էլ գործնական ուսուցում, որն ավարտվեց 2024 թվականի ապրիլին անցկացված վերջնական հավաստագրման ստուգմամբ: Մասնակիցները ցուցադրեցին իրենց նոր հմտությունները դոնորների ներկայացուցիչների, կամավորների և ՀԿ աշխատակիցների լսարանին: Բացի այդ, մասնակիցներին բաժանվեցին կարի մեքենաներ և կարի պարագաների հավաքածուներ՝ ապահովելով, որ նրանք ունենան անհրաժեշտ գործիքներ՝ շարունակելու իրենց աշխատանքը և ապահովելու իրենց ապրուստը: