Time-bank Volunteering Platform Development and Management
10 February 2025, Monday |
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի․ համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագրի շրջանակում հայտարարվում է մասնակիցների հավաքագրում «Առաջնորդության հմտություններ» թեմայով դասընթացավարների վերապատրաստման հնգօրյա դասընթացի մասնակցության համար:
Դասընթացը կկայանա ս․թ ապրիլի 25-29-ը։
Անցկացման վայրի մասին կտեղեկացվի լրացուցիչ։
Դասընթացի նպատակն է մասնակից երիտասարդների մոտ ձևավորել համապատասխան կարողություններ և տրամադրել գործնական գիտելիքներ առաջնորդության ու հարակից ոլորտների վերաբերյալ ոչ ֆորմալ, փոխներգործուն կրթական մեթոդների, խաղերի, հետադարձ կապի ապահովման ու այլ գործիքակազմերի (այդ թվում թվային) կիրառման միջոցով։
Դասընթացի մասնակցության համար կընտրվի 11 երիտասարդ մասնակից՝ Հայաստանի Հանրապետության 10 մարզերից և Երևան քաղաքից (յուրաքանչյուր մարզից և Երևանից 1 մասնակից)։
Դասընթացին կուսուցանվեն հետևյալ թեմաները, որոնք մաս են կազմում դասընթացավարների համար նախատեսված «Առաջնորդության հմտություններ» կրթական ձեռնարկի․
Դասընթացից հետո յուրաքանչյուր վերապատրաստված մասնակից պետք է 12 երիտասարդի համար իր համայնքում կազմակերպի և վարի երկօրյա դասընթաց՝ «Առաջնորդության հմտություններ» մոդուլի թեմաների ուսուցման նպատակով։ Այդ ընթացքում վերապատրաստված դասընթացավարը «STRIVE» ծրագրի փորձագետների կողմից կստանա առցանց/անցանց քոուչինգ, մենթորային և անհատական խորհրդատվական աջակցություն։ Ծրագրի մասնակիցների կողմից կազմակերպվող դասընթացներին նաև կտրամադրվի կազմակերպական աջակցություն (գրենական պիտույքներ, մոդուլի տպագիր նյութեր, ընդմիջման սնունդ, և այլն)։
Տեղեկություններ դասընթացի մասին․
Դասընթացին դիմելու պահանջները․
Կարող են դիմել 18-35 տարեկան երիտասարդները ՀՀ բոլոր մարզերից և Երևան քաղաքից, ովքեր պատրաստակամ են անցնելու հնգօրյա դասընթաց և դասընթացից հետո վարելու ձեռնարկի թեմաների ուսուցման երկօրյա դասընթաց իրենց համայնքում։
Նախնական ընտրությունն անցած հայտատուների հետ կանցկացվի առցանց հարցազրույց։
Հավելյալ բովանդակային հարցերի դեպքում դիմել ձեռնարկի հեղինակ, փորձագետ Արարատ Ալիխանյանին՝ ararat.alikhanyan@gmail.com էլ․հասցեով կամ +37491727941 և +37493316748 հեռախոսահամարներով։
Կազմակերպչական հարցերով կարող եք դիմել «STRIVE» ծրագրի թիմին՝ info@strive4future.am էլ․ հասցեով կամ +37455185025 հեռախոսահամարով։
Դիմելու վերջնաժամկետն է ապրիլի 14 ը ներառյալ։
Հայտը լրացնելու համար սեղմեք այստեղ։
Ծրագրի մասին․ «STRIVE» ծրագիրը նպատակ ունի բարելավել հայաստանյան ՔՀԿ-ների դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները: Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացնում է NEF Բելգիան՝ գործընկերությամբ՝ «ԱԳԱԹ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի: