Ամոքիչ արհեստանոց
16 Մայիսի 2024, Հինգշաբթի |
.jpg)
Նկարում Լուսինե Խաչատրյանն է Լեռնային Ղարաբաղից: Նա այժմ բնակվում է Կարենիսում։
Ծրագրի շրջանակներում Լուսինեն սովորել է վարսահարդարում մասնագիտությունը և ստացել է վարսավիրական պարագաներ։
«Իմ երազանքներից մեկը վարսահարդար դառնալն էր։ Մինչև ծրագրում ընդգրկվելը ես մտածում էի, որ այլևս հնարավորություն չէմ ունենա այն իրականացնելու։ Սակայն, դառնալով ծրագրի մասնակից, իմ երազանքը իրականացավ, և ուզում եմ շնորհակալությունս հայտնել բոլորին, ովքեր ինձ այդ հնարավորությունը տվեցին։ Հույս ունեմ, որ ինձ նման շատերը կհասնեն իրենց երազանքներին»:
Լուսինեն այժմ աշխատում է մասնագիտությամբ և ունի կայուն եկամուտ: