Ամոքիչ արհեստանոց
16 Մայիսի 2024, Հինգշաբթի |
Ծրագրի շահառու տիկին Կարինեն է: Նա STRIVE ծրագրի շահառուներից է: Ծրագրի շրջանակներում տիկին Կարինեն կտորներ է ստացել և դարձել է ինքնազբաղ:
Նա այժմ սփռոցներ, սրբիչներ և անկողնային պարագաներ է կարում և վաճառում:
Ձմռանն աշխատում է տանից, իսկ ամռանը նպատակ ունի իր տան հարակից կառույցը դարձնել դերձակի խանութ-սրահ, որտեղ կկարողանա ընդունել պատվերներ և վաճառել իր իսկ ձեռքով կարված ապրանքը: