Բարելավված բնակարանային պայմաններ

Բարելավված բնակարանային պայմաններ

23-ամյա Արման Բեգոյանը (անունը փոխված է)  44-օրյա  զինված հակամարտության մասնակից է, ապրում է Ամրակից գյուղում,  և ունի հաշմանդամության երկրորդ կարգ (զինված հակամարտության ժամանակ կորցրել է իր մի ոտքը). 

STRIVE-ի շտապ արձագանքման դրամաշնորհների աջակցությամբ, որի նպատակն էր լուծել Հայաստանի համայնքների և անհատների հրատապ կարիքները՝ մեղմելու COVID-19 համաճարակի և 2020 թվականի զինված հակամարտությունների ազդեցությունը և դրանց մարդասիրական, սոցիալական և տնտեսական հետևանքները, բարելավվեց   Արմանի  կյանքի որակը:
Առաջին հանդիպման ժամանակ պարզվեց, որ նա դադարել էր հավատալ տարբեր կազմակերպությունների ու անհատների կողմից տված խոստումներին, ովքեր գալիս էին, նկարվում, խոստումներ տալիս ու անդարձ հեռանում: 

 

Երբ նրանց ներկայացվեց ծրագիրը, Արմանի մայրն անկեղծացավ, պատմեց բոլոր այն դժվարությունների մասին, որոնց անընդհատ և ամեն օր հանդիպում է Արմանը՝ որպես առաջնային անհրաժեշտություն կարևորելով սանհանգույցի առկայությունը: Տնակին կից քարերով կառուցված մի փոքր շինություն կար, որը որպես լոգարան էր ծառայում նրանց: Սակայն այդ կառույցի դիրքն անհամեմատ ցածր էր տան դիրքից, որի պատճառով Արմանը չէր կարողանում միայնակ, առանց ծնողների օգնության, մուտք գործել: Իսկ գյուղական զուգարանը գտնվում էր անհարթ ու թեք ճանապարհին՝ տնից մոտ 10 մետր հեռավորության վրա: 

Շինարարական աշխատանքների ընթացքում հիմնովին վերակառուցվեց այդ շինությունը:  

 

«Սանհանգույցը շատ էր պետք ինձ, քանի որ ստիպված դուրս էի գնում, առանց օգնության չէի կարողանում և անընդհատ դիմում էի ծնողներիս օգնությանը, իսկ հարմարավետությունը (բռնակներից օգտվելով ինքնուրույն լողանալը, հարթ հատակի վրա առանց տատանվելու պրոթեզով ոտքը դնելը)  հնարավորություն տվեց ինձ ավելի ինքնուրույն ու իմ ուժերի վրա վստահ լինել: Կարելի է ասել, որ իմ երազանքներից մեկն իրականացավ: Շատ շնորհակալ եմ այս ծրագրի իրականացման համար, կցանկանայի, որ ինձ պես հաշմանդամություն ունեցող այլ տղաներ ևս կարողանան օգտվել նման ծրագրերից»:
 


21 Ապրիլի 2023, ՈՒրբաթ | 1266

Վերջին հրապարակումները