Կամավորության և քաղաքացիական ներգրավվածության ձեռնարկի մշակման և աշխատանքային հանդիպումների կազմակերպման մրցույթ

Ծառայություն մատուցողը՝ Փորձագետ (անհատ կամ թիմ)
Աշխատանքի բնույթը՝ Հետազոտություն, ձեռնարկի մշակում, հանդիպումների կազմակերպում և անցկացում
Վայրը՝ ՀՀ մարզեր, Երևան
Ծրագիրը՝ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE»)
Հաշվետու է՝ «STRIVE» ծրագրի ղեկավարին
Աշխատանքների իրականացման տևողությունը՝ 4 ամիս
Ակնկալվող սկիզբը՝ 2024 թ. օգոստոս
Դիմելու վերջնաժամկետը՝ 2024 թ. հուլիսի 11
1. ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ
1.1. «STRIVE» ծրագրի ընդհանուր նկարագիրը
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից, նպատակ ունի բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները: Ծրագիրն աջակցում է ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների բարելավմանը, նպատակային ֆինանսական աջակցության տրամադրմանը, ոչ ֆորմալ խմբերի կողմից սոցիալական ինովացիոն ծրագրերի իրականացմանը, ՔՀԿ-ների միջև ցանցերի և համագործակցության ուժեղացմանը, կամավորության և երիտասարդների առաջնորդության զարգացմանը:
Ծրագրի նպատակներից է խթանել կամավորությունը՝ աջակցելով ՔՀԿ-ներին բարելավել կամավորների ներգրավման պրակտիկան։
1.2. Աշխատանքի նկարագիրը
- ՀՀ մարզերում և Երևանում անցկացնել աշխատանքային հանդիպումներ կամավորական խմբերի, ՔՀԿ ներկայացուցիչների, կամավորների հետ աշխատանք իրականացնող կառույցների ներկայացուցիչների հետ՝ կամավորության և քաղաքացիական ներգրավման ներկա իրավիճակը գնահատելու նպատակով։
- Աշխատանքային հանդիպումների ընթացքում դուրս բերված արդյունքների և կատարած հետազոտությունների հիման վրա մշակել կամավորության և քաղաքացիական ներգրավման մասին գործնական ձեռնարկ, որը կիրառելի կլինի ՔՀԿ-ների և կամավորների համար և կտարածվի ազգային, մարզային և տեղական ցանցերով։ Ձեռնարկի բովանդակությունը կարող է ներառել հետևյալը (սակայն չսահմանափակվել դրանով)․
- Կամավորության և քաղաքացիական ներգրավման կարևորությունը և օգուտները, դրանց տեսակները,
- Կամավորների հավաքագրման առկա ցանցերը (առցանց և անցանց),
- Կամավորության առաքելության և նպատակների սահմանման, հմտությունների զարգացման ուղենիշեր,
- Կամավորների կառավարման և մոտիվացիոն մեխանիզմներ,
- Կամավոր աշխատանքի, դրա կատարման մոնիթորինգի և օգուտների գնահատման նվազագույն ստանդարտները,
- Ներառականության և զգայունության մոտեցումները, որոնք ապահովում են տարբեր ունակություններով կամավորների ներգրավումը,
- Կամավոր աշխատանքի վերաբերյալ ՀՀ օրենքի ամփոփ տեղեկատվություն,
- Կամավոր աշխատանքին առնչվող պաշտպանության հիմնական մեխանիզմների, ինչպես նաև աշխատանքային հանդիպումների ընթացքում հատկորոշված այլ թեմաների վերաբերյալ ուղղորդումներ,
- Տարբեր ստուգաթերթեր և հստակ առաջարկներ կամավորների ներգրավման մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ,
- Թեմային առնչվող փաստաթղթերի նմուշներ և օրինակներ,
- Կամավորների ներգրավման հաջողված պատմություններ/օրինակներ Հայաստանում։
- Կամավոր աշխատաժամանակի հաշվարկման հարթակների ուսումնասիրություն (եթե կան այդպիսիք), նման հարթակի ստեղծման անհրաժեշտության գնահատում։
- («STRIVE») ծրագրի գործընկերների հետ համագործակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում կազմակերպել աշխատանքային հանդիպումներ ՔՀԿ-ների հետ՝ աջակցելու վերջիններիս կողմից կամավորների հետ աշխատանքի ռազմավարության մշակմանը: Նախատեսվում է անցկացնել ընդհանուր թվով 12 երկօրյա հանդիպում՝ յուրաքանչյուր հանդիպմանը ներառելով 10-15 ՔՀԿ (25-30 մասնակից)։ Որպես արդյունք ակնկալվում է, որ հանդիպումները կաջակցեն մասնակից ՔՀԿ-ներին մշակել կամավորների ներգրավման ռազմավարություն և վերջինիս իրականացմանն առնչվող ընթացակարգեր/մեխանիզմներ։
- Աշխատանքային հանդիպումներին մասնակցած ՔՀԿ-ների աջակցությամբ անցկացնել կամավորական աշխատանքի մասին տեղեկատվական հանդիպումներ՝ որպես հմտությունների զարգացման գործիք (ընդհանուր թվով՝ 22 հանդիպում, յուրաքանչյուր հանդիպմանը՝ 30 մասնակից՝ 16- 35 տարեկան)։
- Ձեռնարկի վերջնական փաթեթի ներկայացում (հայերեն լեզվով, էլեկտրոնային տարբերակով, որը կներառի նաև ուսուցանման համար ռուսերեն/անգլերեն հավելյալ նյութեր և հղումներ)։
2. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ/ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
I․ Պայմանագրի կնքման օրվանից 10-րդ օր․ նախնական հաշվետվություն՝ Ժամանակացույց, աշխատանքային պլան, շահառուների, գործընկերների ցանկ։
II․ Պայմանագրի կնքման օրվանից 2-րդ ամիս․ հաշվետվություն իրականացված աշխատանքային հանդիպումների վերաբերյալ (ՀՀ մարզերում և Երևանում): Ձեռնարկի նախնական բովանդակության ներկայացում և քննարկում «STRIVE»-ի աշխատանքային թիմի հետ։
III․ Պայմանագրի կնքման օրվանից 3-րդ ամիս․ մշակված ձեռնարկի ներկայացում, ՔՀԿ-ների հետ աշխատանքային հանդիպումների մասին հաշվետվության ներկայացում։
IV․ Պայմանագրի կնքման օրվանից 4-րդ ամիս․ ձեռնարկի վերջնական փաթեթի հանձնում, տեղեկատվական հանդիպումների մասին հաշվետվություն։
3. ՊԱՀԱՆՋՆԵՐ
3.1. Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն,
- Հետազոտություններ իրականացնելու և ձեռնարկներ մշակելու փորձ,
- Ոչ ֆորմալ կրթության ոլորտում աշխատանքային/ուսուցանման փորձ,
- Միջազգային ծրագրերում աշխատելու փորձ,
- Աշխատանքային հանդիպումներ պլանավորելու, իրականացնելու փորձ,
- ՔՀԿ-ների, կամավոր աշխատանքի մասին տեղեկացվածություն,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- Գրելու, վերլուծելու և հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Անհատական և թիմի կազմում աշխատելու կարողություն,
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է։
3.2. Դիմելու համար պահանջվող փաստաթղթեր
- Ինքնակենսագրական (CV),
- Նախկինում կատարված նմանատիպ աշխատանքների օրինակների ներկայացում էլեկտրոնային տարբերակով, առկայության դեպքում` հղումներով,
- Նախատեսված աշխատանքի մշակման գործողությունների հակիրճ նկարագիր՝ ներառյալ բյուջե և ժամանակացույց,
- 1-2 երաշխավորների կոնտակտներ (ներառյալ նախորդ գործատուինը):
Հայտադիմումներն ուղարկելու համար սեղմեք այստեղ։
Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ։
17 Հունիսի 2024, Երկուշաբթի |
1330