Առաջնորդության հմտություններ. Դասընթացավարների վերապատրաստման հնգօրյա դասընթացի (ToT) մասնակիցների հավաքագրման կանչ
03 Ապրիլի 2025, Հինգշաբթի |
.png)
Ծառայություն մատուցողը՝ Փորձագետ (անհատ կամ թիմ)
Աշխատանքի բնույթը՝ Հետազոտության անցկացում, մեդիագրագիտության գործիքակազմի մշակում և քարոզարշավի մշակում
Վայրը՝ ՀՀ մարզեր, Երևան
Ծրագիրը՝ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE»)
Հաշվետու է՝ «STRIVE» ծրագրի ղեկավարին
Աշխատանքների իրականացման տևողություն՝ 2 ամիս
Ակնկալվող սկիզբ՝ 2024թ. հուլիս
Դիմելու վերջնաժամկետ՝ 2024թ. հուլիսի 05
1.1․ «STRIVE» ծրագրի ընդհանուր նկարագիրը
«ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները։ Ծրագիրն աջակցում է ՔՀԿ-ների կազմակերպական կարողությունների բարելավմանը, նպատակային ֆինանսական աջակցության տրամադրմանը, ոչ ֆորմալ խմբերի կողմից սոցիալական ինովացիոն ծրագրերի իրականացմանը, ՔՀԿ-ների միջև ցանցերի և համագործակցության ուժեղացմանը, կամավորության և երիտասարդների առաջնորդության զարգացմանը:
Ծրագրի արդյունքներից մեկն այն է, որ ՔՀԿ-ները և մեդիա կազմակերպություններն իրականացնեն ապացուցահեն հետազոտություն և կրթական նախաձեռնություններ՝ պայքարելու ապատեղեկատվության դեմ և բարձրացնելու մեդիագրագիտության և քննադատական մտածողության հմտությունները։
1.2․ Աշխատանքի բովանդակությունը
Ա․ Մշակել մեդիագրագիտության վերաբերյալ վերլուծական աշխատանք` ընդգրկելով քաղաքականություն և շեշտադրելով հետևյալը․
Բ․ Նշված քաղաքականությունն իր մեջ պետք է ներառի նաև մեդիագրագիտության վերաբերյալ և ապատեղեկատվությունը հատկորոշելու գործիքակազմ (օրինակ` ինչպես ստուգել տեղեկատվության հուսալիությունը, ինչպես բարելավել քննադատ մտածողությունը և այլն):
Գործիքակազմը պետք է լինի օգտագործողի համար մատչելի և ներառի գործնական տեղեկություն և առաջարկություններ՝ թիրախավորելով բոլոր քաղաքացիներին՝ անկախ կրթությունից, կարծիքից կամ դիրքից։ Գործիքակազմը նախատեսվում է տարածել թվային հարթակներում, ինչպես նաև ՔՀԿ-ների և համայնքային կենտրոնների միջոցով։
1.3․ Աշխատանքի նկարագիրը
I. Պայմանագրի կնքման օրվանից 10-րդ օր. Նախնական հաշվետվություն՝ ժամանակացույց, աշխատանքային պլան,, շահառուների, գործընկերների ցանկ։
II. Պայմանագրի կնքման օրվանից 20-րդ օր. Քարտեզագրման և կարիքների գնահատման մասին հաշվետվություն։
III. Պայմանագրի կնքման օրվանից 45-րդ օր. Վերլուծական աշխատանքի և գործիքակազմի նախնական ներկայացում: Արշավի իրականացման նախնական տարբերակի ներկայացում:
IV. Պայմանագրի կնքման օրվանից 60-րդ օր. Վերլուծական աշխատանքի և գործիքակազմի վերջնական հանձնում, առցանց/անցանց իրազեկման հանդիպումների արդյունքների ներկայացում։
3.1․ Պահանջվող որակավորումներ և հմտություններ
3.2․ Դիմելու համար պահանջվող փաստաթղթեր
Հայտադիմումներն ուղարկելու համար սեղմեք այստեղ։
Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ։