Առաջնորդության հմտություններ. Դասընթացավարների վերապատրաստման հնգօրյա դասընթացի (ToT) մասնակիցների հավաքագրման կանչ
03 Ապրիլի 2025, Հինգշաբթի |
Ծառայություն մատուցողը՝ Կրթության ոլորտի փորձագետ կամ փորձագիտական թիմ
Աշխատանքի բնույթը՝ Քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ ուսումնական ծրագրի և մոդուլների մշակում՝ ԲՈՒՀ-երի ուսումնական ծրագրերում ներառելու նպատակով
Վայրը՝ ՀՀ մարզեր, Երևան
Ծրագիրը՝ «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում»
Հաշվետու է՝ STRIVE ծրագրի ղեկավարին
Աշխատանքների իրականացման տևողություն՝ 4 ամիս, ակնկալվող սկիզբ՝ 2024թ. մարտ (ենթակա է պլանավորման փորձագետի հետ համատեղ)
Դիմելու վերջնաժամկետ՝ 2024թ. փետրվարի 12
Հետաքրքրվողները կարող են դիմել հնարավորինս շուտ։ Հայտերը կվերանայվեն ընթացիկ, ՆԵՖ-ը իրավունք է վերապահում անցկացնել հարցազրույցներ՝ մինչև նշված վերջնաժամկետի ավարտը և համապատասխան փորձեգետ կամ փորձագիտական թիմ գտնելու պարագայում կարող է փակել հայտարարությունը սահմանված վերջնաժամկետից ավելի շուտ։
1.1. Ծրագրի ընդհանուր նկարագիրը
ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում (STRIVE) ծրագիրը նպատակ ունի բարելավել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ների) դիմակայունությունը, հաշվետվողականությունը և նորարարության կարողությունները: Ծրագիրն իր մեջ ներառում է տարբեր բաղադրիչներ, ինչպիսիք են ՔՀԿ-երի կազմակերպական կարողությունների բարելավում, նպատակային ֆինանսական աջակցություն, ոչ ֆորմալ խմբերի կողմից քաղաքացիական ինովացիոն ծրագրերի իրականացում, ՔՀԿ-ների միջև ցանցերի և համագործակցության ուժեղացում, կամավորության խթանում:
Երկարաժամկետ հեռանկարում Քաղաքացիական հասարակության կայունությունը և ՔՀԿ-ների վերաբերյալ հասարակության տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու նպատակով նախատեսվում է համագործակցել բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ՝ մշակելու ու ներդնելու ուսումնական ծրագիր տարբերակված մոդուլներով, որը հնարավորություն կտա հնարավորինս մեծ թվով ուսանողների ուսուցանել ՔՀԿ-ների դերի կարևորության մասին։
Ծրագրի այս բաղադրիչի շրջանակներում պլանավորվում է կատարել հետազոտություն և մշակել ուսումնական ծրագիր և մոդուլ, որն իր մեջ կներառի (բայց չի սահմանափակի) հետևյալ բաժինները`
Հետազոտության արդյունքում մշակված ուսումնական ծրագիրը և մոդուլը կարող է հավատարմագրվել որպես առանձին կամ ոչ պարտադիր առարկա՝ կախված յուրաքանչյուր բարձրագույն ուսումնական հաստատության ներքին կրթական համատեքստից և կարիքներից: Դասընթացն ավարտելու և ուսումնական հաստատության գործող կարգին համապատասխան կրեդիտներ ստանալու համար (եթե անհրաժեշտ է) ուսանողներից կարող է պահանջվել իրականացնել և վավերացնել կարճատև պրակտիկա որևէ տեղական ՔՀԿ-ում կամ մշակել համայնքային նախաձեռնություն՝ համագործակցելով տեղական ՔՀԿ-ի հետ:
Նշված ծրագիրը և մոդուլները մեկ տարվա ընթացքում կփորձարկվեն 3 համալսարաններում։ Նախատեսվում է, որ մինչև ծրագրի ավարտը այն հաստատված կլինի առնվազն 5 համալսարաններում։
1.2 Աշխատանքի ընդհանուր նկարագիրը
- Քաղաքացիական հասարակության պատմությունը, համակարգը, կառուցվածքը, կազմակերպությունները
- Քաղաքացիական հասարակության կարևորությունը և քաղաքական որոշումների կայացման վրա ունեցած դերը
- Քաղաքացիական հասարակության և պետության միջև գործընկերության և երկխոսության տեսակները, շրջափուլերը
- Քաղաքացիական մասնակցության մատրիցան, մակարդակներն ու աստիճանները։
- ՔՀԿ-ների ֆինանսական կայունությունը, սոցիալական ձեռնարկատիրություն
- Կամավորություն
- Եվ այլն։
2. ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ/ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Հաշվետվություն I
Ներկայացման ժամկետ՝ պայմանագրի կնքման օրվանից 7-րդ օր (վճարում՝ պայմանագրի ընդհանուր գումարի 10%)
Բովանդակություն՝ նախնական հաշվետվություն, ներառյալ՝ ժամանակացույց, աշխատանքային պլան, շահառուների, գործընկերների ցանկ։
Հաշվետվություն II
Ներկայացման ժամկետ՝ պայմանագրի կնքման օրվանից 67-րդ օր (վճարում՝ պայմանագրի ընդհանուր գումարի 25%)
Բովանդակություն՝
Հաշվետվություն III
Ներկայացման ժամկետ՝ պայմանագրի կնքման օրվանից 97-րդ օր (վճարում՝ պայմանագրի ընդհանուր գումարի 25%)
Բովանդակություն՝
Հաշվետվություն IV
Ներկայացման ժամկետ՝ Պայմանագրի կնքման օրվանից 120-րդ օր (վճարել պայմանագրի ընդհանուր գումարի 40%)։
Բովանդակություն՝
Հետազոտության և փորձարկումների հիման վրա ուսումնական ծրագրի, մոդուլների վերջնական փաթեթի հանձնում։
*Ուսումնական ծրագրի մշակման, փորձարկման և ներդրման համար կվճարվի յուրաքանչյուր փուլի հաշվետվության հանձնման ընդունման ակտը ստորագրելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում։
3. ՊԱՀԱՆՋՆԵՐ
3.1 Պահանջվող որակավորումները և հմտությունները
3.2 Դիմելու համար պահանջվող փաստաթղթեր
Ինքնակենսագրական (CV)՝ հնարավորինս բացված ձևաչափով (Օր․ Europass CV)
Ֆինանսական առաջարկը պետք է ներառի բոլոր տեսակի ծախսերը։
Փորձագետները և փորձագիտական խմբերը, որոնք կարող են իրականացնել նշված բոլոր գործողությունները, կարող են դիմել։
Կապ կհաստատվի միայն ընտրված թեկնածուների հետ։
Խրախուսվում է թեկնածուի կողմից Նիյր իսթ ֆաունդեյշնի և վերջինիս գործունեության մասին ծանոթացումը՝ www.neareast.org կայքի միջոցով։