Ռեյչըլ Բասսի այցը Հայաստան

Ռեյչըլ Բասսի այցը Հայաստան

Հոկտեմբերին աշխատանքային այցով Հայաստանում էր Նիյր Իսթ Ֆաունդեյշնի ծրագրերի ղեկավար Ռեյչլ Բասսը։ Այցի նպատակը Նիյր Իսթ Ֆաունդեյշնի հայաստանյան մասնաճյուղի թիմի հետ աշխատանքի արդյունքում ապագա ծրագրերի ուրվագծումը, ինչպես նաև նախկին և ընթացիկ ծրագրերի մշտադիտարկումն էր։

Քանի որ ՆԵՖ Բելգիան հանդիսանում է համաշխարհային Նիյր Իսթ Ֆաունդեյշնի անդամ ընկերակցություններից, Ռեյչլ Բասսն այցելեց նաև ԵՄ և ՆԵՖ Բելգիայի համաֆինանսավորմամբ իրականացվող «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի համար. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագրի շրջանակում իրականացված և ընթացիկ ծրագրերը։ 

Այս անգամ այցերը նախատեսված էին Երևանում և մոտակա մարզերում «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք», «Կազմակերպական մոդելների ինովացիա» և «Քաղաքացիական նորարարական ուղի» բաղադրիչների շրջանակում իրականացվող ծրագրերը։

Երևանում Ռեյչլ Բասսը հատկապես տպավորված էր «Արտակարգ իրավիճակի շտապ արձագանք» բաղադրիչի կրկնակի ենթաշահառու «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ-ի կողմից վերջերս իրականացված «Անկախություն ու արժանապատվություն առօրյա կյանքում՝ աջակցող սարքերի միջոցով» ծրագրի ազդեցությամբ, որի շրջանակներում բռնի տեղահանված հատուկ կարիքներ ունեցող անձանց տրամադրվել էին աջակցող հարմարանքներ և դրանց համապատասխան հրապարակված «Անկախություն՝ հագնվելիս» և «Անկախություն՝ սնվելիս» աջակցող միջոցների ուղեցույցներ։ Հաշվի առնելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների նկատմամբ իր հետաքրքրությունը՝ Ռեյչելը նաև հետաքրքրված էր ՀԿ կազմակերպության այլ ծրագրերով, որոնք ներառում էին հետազոտություններ և իրավական պաշտպանություն: 

Արագածոտնում այցելեց և ծանոթացավ «Կազմակերպական մոդելների ինովացիա» բաղադրիչի շրջանակներում վերջերս ենթադրամաշնորհ ստացած «Առաջընթաց» երիտասարդական ՀԿ։ Հանդիպման ընթացքում ՀԿ ներկայացուցիչներն անդրադարձան ծրագրին մասնակցելու իրենց փորձին և կիսվեցին Արագածոտնի երիտասարդների շահերի պաշտպանության հետ կապված իրենց պատկերացումներով: Նույն մարզում հաջորդ այցելությունը «Տաթևեր» ծրագիրն էր, որն իրականացվում է ոչ ֆորմալ նախաձեռնող խմբերի կողմից «Քաղաքացիական նորարարական ուղի» բաղադրիչի շրջանակում։ Այստեղ Ռեյչլին և STRIVE ծրագրի հայաստանյան թիմի ներկայացուցիչներին դիմավորեցին ավանդական աղ ու հացով, ինչպես նաև ծրագրի շրջանակներում կազմակերպված պարի խմբակի երեք տարիքային խմբերի սաները ներկայացրեցին հայկական ավանդական, ազգային պարեր՝ կրելով հայկական ձեռագործ տարազներ։ 

Արարատի մարզում Ռեյչլն առիթ ունեցավ մասնակցելու «ՔԵՆ» և «SIE երևանյան ակումբ» ոչ-ֆորմալ նախաձեռնող խմբերի կողմից իրականացվող «Հանուն Սիփանիկի երիտասարդների» ծրագրի շրջանակներում վերանորոգված և Մասիս խոշորացված համայնքի աջակցությամբ տեխնիկապես կահավորված համակարգչային սենյակի բացմանը։ Այն ծառայելու է որպես երիտասարդական կենտրոն` ծրագրի իրականացման ընթացքում Սիփանիկի երիտասարդների նախաձեռնած նոր ոչ ֆորմալ խմբի հետագա գործունեության համար։ 

Միջոցառման ընթացքում երիտասարդների և հյուրերի միջև հետաքրքիր զրույց ծավալվեց, որի ընթացքում ծրագրին մասնակցած 11-15 տարեկան երիտասարդները հստակ ներկայացրեցին համայնքային խնդիրնեը և դրանց լուծմանն իրենց ներգրավվածության պատրաստակամությունը։ Միջոցառման ավարտին երիտասարդներն ստացան ծրագրի ընթացքում քաղաքացիական հասարակության տարբեր թեմաներով անցած դասընթացների մասնակցության վկայականներ։ Երիտասարդ մասնակիցներից մեկն էլ երաժշտական ​​երաժշտական անակնկալ մատուցեց՝ երկու երգ երգելով իր ընկերների և հյուրերի համար։ 

ՆԵՖ Հայաստանի թիմը շատ ուրախ էր Ռեյչլ Բասսին հյուրընկալելու և կատարված աշխատանքների ազդեցությանը ծանոթացնելու համար։ Թիմին հատկապես ոգևորեց Ռեյչլի հետադարձ նամակը, որում ասվում էր․ «Շատ շնորհակալություն Երևան կատարած իմ այցի ընթացքում Ձեր հյուրընկալության, ոգեշնչման և այլ աջակցության համար: Հաճելի էր կրկին լինել ձեզ հետ և անձամբ տեսնել կատարված աշխատանքները»:

«STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների․ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:


09 Դեկտեմբերի 2024, Երկուշաբթի | 223

Վերջին հրապարակումները