Ճանաչողական այց Բրյուսելում

Ճանաչողական այց Բրյուսելում

Նոյեմբերի 23-30-ը Բրյուսելում անցկացվեց ճանաչողական այց «STRIVE» ծրագրի շրջանակներում: Այցը հյուրընկալում էր ծրագրի համաֆինանսավորող և իրականացնող ՆԵՖ-Բելգիա կազմակերպությունը, որը հանդիսանում է համաշխարհային Նիյր Իսթ Ֆաունդեյշնի (Near East Foundation) անդամ ընկերակցությունը։ Այցին մասնակցում էին ծրագրի գործընկերները, ենթադրամաշնորհառուները, տեղական ինքնակառավարման և մասնավոր սեկտորի ներկայացուցիչները։ Նպատակը ՔՀԿ-ների առաջնորդությամբ տարբեր շահագրգիռ կողմերի միջոլորտային համագործակցությունն էր ուղղված հասարակության ներառական և մասնակցային մարտահրավերներին։ 

Ճանաչողական այցի ընթացքում մասնակիցներն այցելեցին փախստականների և ապաստան հայցողների խնդիրներով զբաղվող և մարդասիրական օգնություն տրամադրող կազմակերպություններ, ուսումնասիրեցին քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և տեղական իշխանությունների միջև հաջող համագործակցության փորձը, ծանոթացան սոցիալական ձեռներեցության հաջողված մոդելներ կիրառող ՔՀԿ-ների հետ, ուսումնասիրեցին Բելգիայի ներառական մոտեցումները (հատկապես կանանց, երիտասարդների և հատուկ կարիքներ ունեցող անձանց վերաբերյալ), կապեր հաստատեցին բելգիական/եվրոպական շահագրգիռ կողմերի հետ, ծանոթացան ԵՄ ֆինանսավորման ուղիներին, որոնցից ուղղակիորեն կարող են օգտվել նաև հայաստանյան ՔՀԿ-ները:

Մասնակիցները բարձր գնահատեցին այս այցի կարևորությունը իրենց ոլորտներին հարող տարատեսակ փարձառություն, գործիքակազմ ու ձևաչափ ունեցող կազմակերպությունների հետ ծանոթանալու և ապագայում լավագույն փորձը Հայաստանի քաղաքացիական հասարակության ոլորտում ներառելու առումով։ Հատկանշական էր, նաև այն, որ այցի ընթացքում մասնակից կազմակերպությունների միջև հետագա համագործակցության մտքեր առաջացան, որոնք, լիահույս ենք, որ հաջողությամբ կիրագործվեն Հայաստան վերադառնալուն պես։

«STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների․ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:


04 Դեկտեմբերի 2024, Չորեքշաբթի | 210

Վերջին հրապարակումները