«STRIVE» ծրագրի փակման միջոցառումը

«STRIVE» ծրագրի փակման միջոցառումը

ԵՄ համաֆինանսավորմամբ 2022թ․ հունվարի 1-ից մինչև 2025թ․ հունիսի 30-նն իրականացվեց «Ձգտում ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» («STRIVE») ծրագիրը։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում էր 2.312.684 Եվրո և նպատակաուղղված էր բարելավելու հայաստանյան ՔՀԿ-ների և ոչ ֆորմալ նախաձեռնող խմբերի դիմակայունությունը, հաշվետվողականությունն ու նորարարական կարողությունները։ 

 

2025թ. հունիսի 25-ին Երևանում՝ FoodPark by DOWNTOWN-ի դահլիճում, տեղի ունեցավ «STRIVE» ծրագրի փակման միջոցառումը, որի ընթացքում ներկայացվեցին այս բազմաբաղադրիչ ծրագրի ազդեցությունն ու արդյունքները։ H.E. Vassilis Maragos's speech at the closing event

 

«Քաղաքացիական հասարակության հետ գործակցությունը Եվրոպական միության առաջնահերթություններից է։ Մենք աջակցել ենք մի շարք նախաձեռնությունների, սակայն այս մեկն առանձնանում է նրանով, որ հնարավոր է դարձել իրականացնել բազմաթիվ ծրագրեր։ Կարծում եմ՝ սա կարևոր է ոչ միայն Հայաստանի և հայ հասարակության զարգացման, այլև երկրի ժողովրդավարական առաջընթացի համար», - միջոցառման բացման իր ելույթում նշեց ԵՄ դեսպան Ն․Գ․ Վասսիլիս Մարագոսը։ Arpine Baghdoyan's Speech

 

Այնուհետև երեք ու կես տարվա գործունեության արդյունքները ներկայացրեցին «STRIVE» ծրագրի ղեկավար, Նիյր Իսթ Ֆաունդեյշնի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արփինե Բաղդոյանը, ինչպես նաև ծրագրի իրականացման տեղական չորս գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները․ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի ծրագրերի բաժնի ղեկավար Գայանե Գրիգորյանը, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ-ի նախագահ Լիաննա Ասոյանը, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Ռուզաննա Տոռոզյանը և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր-նախագահ Արթուր Ղազարյանը։ Project Partners introducing the project results

 

Ծրագրով տրամադրած դրամաշնորհների օգնությամբ ՀՀ բոլոր մարզերի և Երևանի 81 ՔՀԿ-ներն իրագործել են իրենց դիմակայունությանը, հաշվետվողականությանը և նորարարության կարողությունների բարելավմանը միտված 106 ծրագիր, 31 նախաձեռնող խումբ իրականացրել է սոցիալական ինովացիոն 15 ծրագիր, 8 ՔՀԿ և մեդիա կազմակերպություն իրականացրել է մեդիագրագիտությանն ուղղված ծրագրեր։ Ծրագրի շրջանակում մշակվել է Կամավորական աշխատանքի ձեռնարկ, Մեդիագրագիտության գործիքակազմ, Առաջնորդության հմտությունների էլեկտրոնային դասընթաց և Քաղաքացիական հասարակության ակադեմիական մոդուլ, որն արդեն իսկ ներդրվել է հայաստանյան յոթ ուսումնական հաստատությունում։ Garegin Khumaryan's Speech during the Panel Discussion on Medialiteracy

 

Միջոցառման երկրորդ մասում ծրագրային բաղադրիչների մարտահրավերների, արդյունքների ու նպատակային լինելու վերաբերյալ անցկացվեցին պանելային քննարկումներ ծրագրի փորձագետների և դրամաշնորհառուների անմիջական մասնակցությամբ։ «Ծրագրի մեդիագրագիտության բաղադրիչն իրականացնելիս՝ ինձ համար հատկանշական էր այն, որ թիմը հատկապես շահագրգռված էր հասնելու Հայաստանի սահմանամերձ ու ամենահեռավոր համայնքներին», - պանելային քննարկման ընթացքում նշեց մեդիափորձագետ Գարեգին Խումարյանը։

 

Sergey Sargsyan, the event host, introducing project impact in numbers

Արդյունքում «STRIVE» ծրագրի շրջանակում 96 դրամաշնորհառուի տրամադրվեց 106 դրամաշնորհ, 1000 կամավոր իրազեկվեց կամավորության և ակտիվ քաղաքացիության վերաբերյալ, 1895 մասնակից հաճախեց ծրագրի շրջանակում իրականացված մենթորային ցիկլեր-դասընթացներին, 5000 շահառու աջակցություն ստացավ դրամաշնորհառուների իրականացրած ծրագրերի շրջանակում․․․ 

 

Եվ վերջապես, ընդհանուր առմամբ «STRIVE» ծրագիրը Հայաստանում դիպչեց շուրջ 20․000 մարդկային կյանքի։ 

 

«STRIVE» ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից։ Այն իրականացնում է ՆԵՖ Բելգիան (NEF Belgium)՝ համագործակցությամբ չորս գործընկեր կազմակերպությունների․ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ, «ԲԼԵՋԱՆ» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության ՀԿ, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամ և «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» ՀԿ:


01 Հուլիսի 2025, Երեքշաբթի | 629

Վերջին հրապարակումները