«Արտակարգ իրավիճակի արձագանքման ծրագրերի» ենթադրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողություն

«Արտակարգ իրավիճակի արձագանքման ծրագրերի» ենթադրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողություն

«Արտակարգ իրավիճակի արձագանքման ծրագրերի» ենթադրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողություն

 

2022  թվականի սեպտեմբերի 6-ին՝ տեղի ունեցավ Եվրոպական միության կողմից համաֆինանսավորվող «ՁԳՏՈՒՄ ավելի լավ ապագայի. համայնքների և քաղաքացիական հասարակության դիմակայունություն Հայաստանում» (STRIVE) ծրագրի շրջանակներում «Արտակարգ իրավիճակի արձագանքման ծրագրերի» ենթադրամաշնորհային պայմանագրերի ստորագրման արարողությունը։

 

Միջոցառման բացմանը ողջույնի խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Բրունո Մոնտարիոն։ Վերջինս ողջունեց և շնորհավորեց «Արտակարգ իրավիճակի արձագանքման ծրագրերի» ենթադրամաշնորհային մրցույթի հաղթող բոլոր ՔՀԿ-ներին՝ մաղթելով հաջողություն և ծրագրերի հաջող իրականացում, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց ծրագրի թիմին:

 

ԵՄ պատվիրակության ծրագրի ղեկավար Տաթևիկ Դավթյանն իր խոսքում կարևորեց ծրագրերի միջև համագործակցությունը:

 

Այնուհետև, կազմակերպությունները ներկայացրեցին ընտրված ծրագրերը և կնքեցին ենթադրամաշնորհային պայմանագրերը:

 

Ծրագրի շրջանակներում տրամադրվող 24 ենթադրամաշնորհներն ուղղվելուն են համայնքների և անհատների հրատապ կարիքներին՝ մեղմելու COVID-19 համաճարակի և 2020 թվականի պատերազմի հետևանքների հումանիտար, սոցիալական և տնտեսական հետցնցումների ազդեցությունը:

 

Հավելյալ ինֆորմացիայի համար այցելեք՝ Strive | Yerevan (facebook.com)


26 Հունիսի 2022, Կիրակի | 492

Վերջին հրապարակումները