Ջերմատունը որպես աշխատանքի հնարավորություն

Ջերմատունը որպես աշխատանքի հնարավորություն

Ազգանուշ Ենգոյանն է, STRIVE-ի շրջանակներում իրականացվող «Warm House » ծրագրի շահառուն
Ազգանուշի բազմանդամ ընտանիքը՝ մանկահասակ երեխաները, ամուսինը, ամուսնու հաշմանդամություն ունեցող եղբայրը, տարեց ծնողները բնակվում են Զովունի գյուղում, տնակային պայմաններում :
Չնայած ընտանեկան հոգսերի և ծանրաբեռնվածության, Ազգանուշը պարտաճանաչորեն մասնակցեց Strive ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացներին, այցելեց ջերմատուն և զբաղվեց բույսերի մշակության աշխատանքներով:
Ազգանուշի բալիկներից մեկը Զովունի գյուղի մանկապարտեզի սան է , մյուս փոքրիկը մանկապարտեզ է հաճախելու սեպտեմբեր ամսից:
Զովունի մանկապարտեզի տնօրեն Նելլի Մխիթարյանի ջանքերով , <<Շենացնենք մեր գյուղը >>ՀԿ առաջարկությամբ, Նաիրի խոշորացված համայնքի ղեկավարի և Զովունիի վարչական ղեկավարի որոշմամբ, Ազգանուշ Ենոգյանը այսուհետ ունի մշտական աշխատանք Զովունի մանկապարտեզում, որտեղ զբաղվելու է ջերմատան մշակաբույսերի խնամքով:


14 Ապրիլի 2023, ՈՒրբաթ | 972

Վերջին հրապարակումները