«STRIVE» ծրագրի փակման միջոցառումը
01 Հուլիսի 2025, Երեքշաբթի |

Հունիսի 9-ին Վանաձորում կայացավ STRIVE ծրագրի ենթադրամաշնորհառու «ԱՐՓԻ» ՀԿ-ի կողմից իրականացված ծրագրի ամփոփիչ միջոցառումը։
Միջոցառմանը ներկա էին STRIVE ծրագրի ներկայացուցիչները, «ԱՐՓԻ» ՀԿ-ի անձնակազմը, Լոռու մարզպետի խորհրդականը, ՀԱԵ Գուգարաց թեմի ներկայացուցիչը, շահառուներ և այլ հյուրեր։
Իրականացված ծրագիրն ուղղված էր 2020 թվականի 44-օրյա զինված հակամարտությունում զոհվածների, անհետ կորածների և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների ընտանիքների սոցիալ-տնտեսական աջակցությանը։
Ծրագրի ընթացքում շահառու ընտանիքների կանայք անցել են տարբեր մասնագիտական վերապատրաստումներ, այդ թվում՝ հրուշակագործություն, մատնահարդարում, վարսահարդարում, այնուհետև STRIVE-ի կողմից ստացել են դրամաշնորհային օժանդակություն՝ հիմնական միջոցներ ձեռք բերելու և տնտեսական գործունեություն սկսելու նպատակով։
Ինչպես նշեցին ծրագրում ներգրավված շահագրգիռ կողմերը՝ բացի ֆինանսական մուտքերի ավելացումը, շահառուների մոտ նկատելի են հոգեբանական, մտածելակերպի, վարքագծի դրական փոփոխություններ և ինքնավստահության աճ։
Ծրագիրը հնարավորություն տվեց շահառուներին օժանդակության փուլից անցում կատարել գործընկերության, զարգացման և կայացման փուլ։
Միջոցառման ընթացքում պատերազմի մասնակից երիտասարդ տղաները հանդես եկան երաժշտական գեղեցիկ կատարումներով:
Հավելյալ ինֆորմացիայի համար այցելեք՝ Strive | Yerevan (facebook.com)